15 мая 2011 г.

Մարդու քնելու դիրքը կարող է խոսել նրա հիվանդությունների մասին

Գիտնականները հետազոտել են մարդկանց քնելու դիրքերի «դրական» և «բացասական» կողմերը:
Մարդիկ, ովքեր կողքի վրա են քնում, կարող ենկնճիռներ վաստակել: Փոխարենը այդ դիրքը օգնում էստամոքսի խանգարման ժամանակ` իջեցնելովախտանշանների սրությունը, որ հաճախարտահայտվում է այրոցների ձևով: Այսպիսիհայտարարություն է արել պրոֆեսոր Ջիմ ՀորնըԼաֆբորի համալսարանի Քնի հետազոտման կենտրոնից:

Նրանք, ովքեր սիրում են քնել մեջքին, թեթևություն կզգան արտրիտի և հոդացավերիժամանակ, բայց կտառապեն աստմայից, սրտի խնդիրներից և քնի ապնեայից, նշում էֆիզիոթերապևտ Սեմմի Մարգոն: Բանն այն է, որ այս դիրքը ենթադրում է մարմնիկշռի հավասարաչափ բաշխում` առանց որևէ մասի ծանրաբեռնման: Միաժամանակայս դիրքում թուլանում են նաև լեզվի և ծնոտի մկանները: Այստեղից էլ խռմփոցը,հատկապես` գեր մարդկանց մոտ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր քնում են մեջքին, արյունատարհամակարգում քիչ թթվածին ունեն: Նրանք ավելի արագ են շնչում և այդպիսիմարմինները թթվածնից զրկվում են` բարձրացնելով շնչառական հիվանդություններիհավանականությունը:

«Սաղմի դիրքը» (կողքի վրա` ծնկները ծալած) կօգնի, եթե ցավում է մարդուգոտկատեղը, սակայն կբերի գլխացավ և վզի ցավեր: Սեղմված ողնաշարը կիգնի«բեռնաթափել» մեջքը` իջեցնելով սկավառակների վրա ճնշումը և կօգնի դրանցվերականգնվել: Բայց կարևոր է հասկանալ, որ վիզը նույն մակարդակի վրա պիտիլինի մարմնի հետ: Դրա համար հարկ է ճիշը բարձ ընտրել, այնպես, որ այն չլինի շատբարձր կամ շատ բարակ:
Ընտրելով «գդալիկ» դիրքը (գրկելով զուգընկերոջը` պառկել դեմքով դեպի նրա մեջքը),գիտնականների կարծիքով, ձեզ կօգնի ազատվել սթրեսից: Սակայն այս դիրքովանցկացրած գիշերները բերում են մեջքի և ուսերի ցավի: Իսկ ահա եթե դուք քնում եքզուգընկերոջ կրծքին կամ թևին, չեք խուսափի վզի ցավից:

Եթե դուք ընտրում եք «արևայրուքի» դիրք (պառկել որովայնին), ապա ձեզ կազատիխռմփացնելուց, կբերի ձեռքրի թմրեցման: Պատահում է, որ այս դիրքում մարդ սկսումէ կրճտացնել ատամները և տեղաշարժվում է ծնոտը: Վզի ցավերը նույնպես կարող ենլինել ոչ հազվադեպ հյուրեր: Այս պարագայում մասնագետները խորհուրդ են տալիսգնել անատոմիական ներքնակ լատեքսից կամ առանձնացված պղպջակներով:

                                                                                                                       Neonews.am

Комментариев нет:

Отправить комментарий