16 мая 2011 г.

Էմմին վերադարձել է Հայաստան. Նա իրեն լավ է զգում (վիդեո)

«Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանի ներկայացուցիչ Էմմին այսօր` մայիսի 16-ի գիշերը վերադարձել է Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մենեջերը: Զվարթնոց օդանավակայանում երգչուհուն դիմավորել են ծափողջյուններով ու ծաղիկներով, նա իրեն լավ է զգում: Մենեջերը չնշեց, թե երբ է լինելու երգչուհու ասուլիսը` ասելով, որ այդ հարցով պետք է դիմել Հանրային հեռուստաընկերությանը:

Ի դեպ, NEWS.am-ը դեռեւս մայիսի 13-ից` ուրբաթ օրվանից, փորձում է կապվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ, սակայն կամ նա զբաղված է, կամ էլ տեղում չէ:


Նշենք, որ մայիսի 11-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչում Էմմին պարտություն կրեց եւ եզրափակիչում ներկայացված չի լինի: Եվրատեսիլ-2011-ում հաղթել է ադրբեջանցի երգիչներ Էլդար Գասիմովի եւ Նիգյար Ջամալին: «Եվրատեսիլ-2012»-ը կանցկացվի Ադրբեջանում:

Նշենք նաեւ, որ Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլին» 2006թ.-ից: Այդ տարի Անդրեն գրավեց 8-րդ տեղը: Նույն դիրքում էր նաեւ Հայկոն` 2007-ին: 2008-ին Սիրուշոն գրավեց 4-րդ հորիզոնականը, 2009-ին Ինգա եւ Անուշ Արշակյանները` 10-րդ հորիզոնականը, իսկ 2010-ին Եվա Ռիվասը` 7-րդ հորիզոնականը:


                                                                               news.am

Комментариев нет:

Отправить комментарий