16 мая 2011 г.

Twitter-ում Լեդի Գագայի բաժանորդների թիվը գերազանցել է 10 միլիոնը


Երգչուհի Լեդի Գագայի բաժանորդների թիվը գերազանցել է 10 միլիոնը։ Այս մասին երգչուհին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«10 միլիոն, հրեշներ։ Խոսքեր չունեմ, մենք արեցինք դա։ Հիվանդագին սիրում եմ ձեզ։ Լոնդոնը լքում եմ ժպտալով»,- իր երկրպագուներին ոգևորված դիմել է երգչուհին։
Լեդի Գագան ավելի քան 10 միլիոն բաժանորդների թվով Twitter-ի ամենահայտնի հեղինակն է համարվում։ Նրան հաջորդում է կանադացի Ջասթին Բիբերը՝ 9,7 մլն բաժանորդով։
Իր միկրոբլոգի միջոցով երգչուհին իր երկրպագուներին մանրամասն տեղեկություններ է հաղորդում իր նոր ալբոմի՝ Born This Way-ի մասին, որի շնորհանդեսը կայանալու է մայիսի 20-ին Իռլանդիայում, մայիսի 23-ին՝ ամբողջ աշխարհում։ Ձայնասկավառակի հաջորդ սինգլը պետք է դառնա Hair կատարումը, որը շատ երկրպագուների կարծիքով՝ ալբոմի ամենասիրված կատարումն է։

2008թ. լույս տեսած The Fame դեբյուտային ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվել է 12 միլիոն օրինակով։ Դրա շարունակությունը հանդիսացող The Fame Monster մինի-ալբոմն առաջին տեղն է գրավել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Ավստրալիայի և մի շարք այլ երկրների հիթ շքերթներում։                                                                              
                                                                                                 tert.am

Комментариев нет:

Отправить комментарий