20 апр. 2011 г.

«Մեռնող» մասնագիտություններ. Վտանգված է փոստատարների, տուրօպերատորների, դիզայներների գործը

Մի շարք մասնագիտությունների տեր մարդկանց մոտ ապագայում կարող են փոխարինել մեքենաները։ «Տրուդը» կազմել է «մեռնող» մասնագիտությունների ցուցակը։

Դրանից մեկը փոստատարի մասնագիտությունն է։ Այժմ, երբ հնարավորություն կա նամակներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով, թղթի վրա գրված նամակների եւ դրանք տեղ հասցնողների կարիք բառացիորեն չկա։

Տուրօպերատորի մասնագիտությունը մոտ ժամանակներս կարող է վերածվել ատավիզմի։ Տուրիզմի ֆակուլտետի շրջանավարտները ռիսկի են դիմում առանց աշխատանքի մնալ։ Բանն այն է, որ հանգիստը ինտերնետի միջոցով, առանց միջնորդների կազմակերպելն այժմ ավելի հեշտ է դարձել։

Վտանգի տակ են նաեւ սրբագրիչները։ Տեքստերում սխալներ փնտրելու համար մարդուն վճարելը դառնում է ոչ ձեռնտու, քանի որ այդ գործով այժմ կարող են զբաղվել հատուկ ծրագրերը։

Եվրոպայում եւ Ամերիկայում ոչ այնքան պահանջված է դառնում նաեւ վաճառողի գործը, քանի որ աճում է ինտերնետային խանութների թիվը։

Համակարգչով կարող են աշխատել նաեւ ճարտարապետները, ինժեներները եւ դիզայներները։
                                                                                                              News.am

Комментариев нет:

Отправить комментарий