17 авг. 2011 г.

«ԱրմենՏելն» անվճար նեթբուկներ է նվիրում իր բաժանորդներին

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում «Hi-Line+նեթբուկ» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում «Մեգա 2048» կամ «Մեգա 3072» սակագնային փաթեթներից մեկին միանալու և 24 ամիսների ընթացքում պայմանագիրը չխզելու դեպքում բաժանորդին տրամադրվում է նեթբուկ` օգտագործման համար:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր առաջարկից կարող են օգտվել Hi-Line ծառայության ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: Նոր բաժանորդներին մոդեմը և միացումը տրամադրվում է անվճար:
«Hi-Line+նեթբուկ» ակցիայի շրջանակում Hi-Line ծառայության մատուցման պայմանագիրը կնքելուց հետո առաջին 12 ամիսների ընթացքում այն խզելու դեպքում բաժանորդը պարտավորվում է վերադարձնել նեթբուքը և վճարել պայմանագիրը կնքելու պահին նեթբուքի իրացման գնի 50 տոկոսը: Պայմանագիրը 2-րդ տարում խզելու դեպքում բաժանորդը պարտավորվում է վերադարձնել նեթբուքը և վճարել պայմանագիրը կնքելու պահին նեթբուքի իրացման գնի 25 տոկոսը:

Պայմանագիրը խզելուց հետո նեթբուքը չվերադարձնելու դեպքում բաժանորդը պարտավորվում է վճարել պայմանագիրը կնքելու պահին նեթբուքի իրացման գնի ամբողջ գումարը: «Hi-Line+նեթբուկ» ակցիայի շրջանակում չի գործում առաջին ամիսն անվճար ծառայությունը:

Բոլոր նոթբուքերի երաշխիքային ժամկետը 12 ամիս է:                    news.am

Комментариев нет:

Отправить комментарий