Մարտին հայաստանյան առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է. դրամային վարկերի համար՝ 15,6 տոկոս, դոլարային վարկերի համար՝ 11,6 տոկոս։ Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած մարտ ամսվա տեղեկագրում։
Ըստ ոլորտային բաշխվածության՝ ամենաբարձր տոկոսադրույքով վարկեր տրվում են գյուղատնտեսությանը, իսկ ըստ աշխարհագրական բաշխվածության՝ Երեւանից հեռու մարզերին։ Այսպես՝ ամենաբարձր տոկոսադրույքով վարկեր տրվում են Գեղարքունիքում (դրամով՝ 20,6 տոկոս, դոլարով՝ 16,5 տոկոս)։ Վարկերի տոկոսադրույքները բարձր են նաեւ Լոռիում, Շիրակում, Տավուշում եւ Արագածոտնում։ Փոխարենը՝ անհամամետ էժան վարկեր են տրվում Երեւանում (դրամով՝ 14,2 տոկոս, դոլարով՝ 11,2 տոկոս)։
Ըստ ոլորտների՝ ամենաթանկը գյուղատնտեսական եւ սպառողական վարկերն են, ամենաէժանը՝ էներգետիկա ուղղվող վարկերը (վերջինը՝ հիմնականում միջազգային ծրագրերի շներհիվ)։ Այսպես՝ գյուղատնտեսությանը տրամադրվող դրամային վարկերի միջին տոկոսադրույքը մարտին կազմել է 21,6 տոկոս, իսկ դոլարային վարկերինը՝ 15,7 տոկոս։ Նշենք, որ կառավարությունը որոշում է ընդունել ապրիլից սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը, իսկ առեւտրային բանկերը պարտավորվել են վարկի տոկոսադրույքը սահմանել տարեկան 14 տոկոս։ news.am

Комментариев нет:
Отправить комментарий