Գորիսում և Քաջարանում այսօր առաջին ձյունն է տեղացել, որը կպահպանվի նաև վաղը: Ինչպես Tert.am-ին ասաց ՀՀ ԱԻՆ Հայպետհիդրոմետ օպերատիվ օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը հանրապետությունում ձյուն տեղացել է Պուշկինի լեռնանցքում, Սյունիքի մարզի լեռնային շրջաններում, մասնավորապես Գորիսում և Քաջարանում:
«Պատճառը հյուսիս-արևելքից այս տարածաշրջան ներթափանցած սառը օդային զանգվածներն են»,-ասաց նա:
Զարուհի Պետրոսյանը նշեց, որ տեղումները ոչ միայն կշարունակեն այսօր, այլ նաև կպահպանվեն վաղը: «Տեղումները ոչ թե ցածր ջերմաստիճանի տակ են գալիս, այլ ուղղակի շատ թույլ են, որոնք դեռևս Սյունիքում կպահպանվեն նաև վաղը, օրվա առաջին կեսին, այսինքն՝ գիշերը»,-ասաց նա:Ըստ նրա, նոյեմբերի 16-ին եղանակի պարզեցման պատճառով հատկապես գիշերը ջերմաստիճանը կիջնի 2-ից 4 աստիճանով: «Արարատյան դաշտում և Սյունիքում հնարավոր է օդի ջերմաստիճանը նվազի մինչև 0-ից -1 աստիճան, ցերեկը՝ նվազագույնը 10-ից 12 աստիճանի սահմաններում կլինի»,-ասաց նա:
Վերջում Զարուհի Պետրոսյանը նշեց, որ ըստ կանխատեսման՝ առայժմ մայրաքաղաքում ձյուն սպասել պետք չէ: «Ձյան տեսքով տեղումներ հովտային և նախալեռնային շրջաններում առաջիկա 5 օրերին սպասել պետք չի»,-ասաց նա: tert.am

Комментариев нет:
Отправить комментарий