Նոյեմբերի 10-ին Հայաստանում նշվում է Տեղական ինքանակառավարման օրր: Այդ օրվան ընդառաջ Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանն այսօր բաց դաս անցկացրեց Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանների աշակերտների համար: Դասի ընթացքում համայնքային իշխանության ղեկավար Ն.Ոսկանյանը հակիրճ ներկայացրեց ՏԻՄ համակարգը, դրա գործառույթները, նշելով, որ 1996 թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ ձևավորվեցին Տեղական ինքնակառավարման մարմիններ: Տեղական ինքնակառավարման մարմիններն (ՏԻՄ) են` համայնքի ղեկավարը և համայնքի ավագանին, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են 4 տարի ժամկետով:
Նա նաև դպրոցականներին տեղեկացրեց, որ Տեղական ինքնակառավարումը բնակչության բարեկեցության բարելավման նպատակով uեփական պատաuխանատվությամբ և oրենքի շրջանակներում ինքնուրույն գործող տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային խնդիրները լուծելու և համայնքի uեփականությունը տնoրինելու` Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ եւ "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ oրենքով երաշխավորված իրավունքը եւ համայնքի կարողությունն է”:
Աշակերտների կողմից քաղաքապետին ուղղված հարցերն ավելի շատ վերաբերվում էին ավագանու գործունեությանը:
Նմանատիպ հանդիպուներ նախատեսվում են Գորիս քաղաքի մյուս հանրակրթական դպրոցներումներում:
Комментариев нет:
Отправить комментарий