8 нояб. 2012 г.

Աշխատանքի տոնավաճառ Գորիսում

Մարիամ Մաթևոսյան
Զբաղվածության կարգավորման 2012 թվականի պետական ծրագրի շրջանակներում ՝ Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոնը նոյեմբերի 6-ին կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ: Միջոցառմանը մասնակում էին Սյունքի տարբեր տարածաշրջանների 30-ից ավելի գործատուներ: Հանրապետությունում գործազրկության թվով Շիրակի մարզից հետո երկրորդ տեղը զբաղեցնող Սյունիքում կազմակերպված աշխատանքի տոնավաճաոում աշխատանք առաջարկող կազմակերպությունները հայտ էին ներկայացրել տարբեր մասնագիտությունների համար: Կապանի պղնձամոլիբդենային կոմբինատն, օրինակ, գործազուրկներին Էր ներկայացրել երկրաբանի, Էլեկտրիկի, մեխանիկի վարպետի, կրտսեր մարկշեյդի թափուր հաստիքներ, սակայն հայտեր այդպես էլ չներկայացվեցին: Դրա փոխարեն մեկ տասնյակ աղջիկներ աշխատանքի առաջարկ ստացան ծաղիկների դիզայնով զբաղվող «Նարինե Դավթյան» ընկերության կողմից:Հաշվապահական և համակարգչային գիտելիքները 21-րդ դարի աշխատանքային ռեսուրսների առանցքում են հայտնվել, ցանկացած գործատու կարևորում էր գործազուրկների համակարգչային գիտելիքների իմացությունը: Հաշվապահական գործունեություն ծավալող «Կրեդեբ» ՍՊԸ-ի տնօրեն Հերմինե Միրումյանի խոսքով՝ իրենց դիմողները քանակով ավելի շատ են. «Հաշվապահական աշխատանքը շատ ավելի արդիական է: Եթե մնացած գործատուները կարևորում են աշխատանքային փորձը, ապա մեր համար աշխատանքային փորձը պարտադիր չէ»:

Տարբեր էին նաև աշխատանք փնտրողների ակնկալիքները: Գործազուրկ, բանասեր Ալինա Դաջունցն ակնկալում էր աշխատանքի շուկայում իր մասնագիտությամբ աշխատանք գտնել, բայց նշում է, որ դեմ չէ նաև այգեգործի աշխատանքին: Անգլերենի չիմացությունն ու համակարգչային ոչ բավարար գիտելիքների իմացության պատճառով աշխատանքի տոնավաճառում չարդարացան Նարինեի ակնկալիքները. «Չկարողացա աշխատանք գտնել, համակարգչային գիտելիքներ և անգլերեն լեզվին չեմ տիրապետում, տարիքս էլ չի ների սրանից հետո սովորեմ»,-վրդովված ասում է նա:

Աշխատանք փնտրող Մարգարիտա Ոսկանյանի խոսքով՝ այդօրինակ միջոցառումները կարևոր են այն առումով, որ հաճախ գործազուրկներն անտեղյակ են տարբեր կազմակերպությունների թափուր հաստիքներին, ինչպես նաև այս միջոցով հնարավորություն է ընձեռվում անմիջական շփում ունենալ գործատուի հետ»:
                                                                                                                         hetq.am

Комментариев нет:

Отправить комментарий