17 авг. 2011 г.

Հուլիսին արձանագրվել է արեւահարության 28 դեպք` նախորդ տարվա 17-ի փոխարեն. «Շտապօգնություն»

«Շտապօգնությունը» ամսական սպասարկում է մոտ 13-14 հազար կանչ, օրական` մոտ 500 կանչ, որից հոսպիտալացվում է 80-100-ը:

Այս մասին այսօր` օգոստոսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շտապ Բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը` նշելով, որ կանչերը հիմնականում կապված են սիրտ-անոթային, տրավմածին եւ ինֆեկցիոն պաթոլոգիաների հետ: 2011թ հուլիսին արեւահարության դեպքերը 28-ն էին, մինչդեռ նախորդ տարի` 17-ը, իսկ այս տարվա օգոստոսին դրանք 16-ն էին` նախորդ տարվա 4-ի փոխարեն:
Այս տարի ամենաշատ կանչերը արձանագրվել է հունվարին`15575, իսկ մյուս
ամիսներին դրանք տատանվում են 13-15 հազարի շրջանակներում:

Օրինակ` հունիս ամսին Երեւանում «Շտապօգնությունը» ստացել է 13 հազար 626 կանչ, հուլիսին` 14 հազար 262 կանչ, իսկ մինչ օգոստոսի 14-ը` 6 հազար 310 կանչ: Թագուհի Ստեփանյանը նշեց, որ 2010թ համեմատ` այս տարի կանչերի քանակը մոտ հազարով ավել է:
 
                                                                                               news.am

Комментариев нет:

Отправить комментарий