Показаны сообщения с ярлыком Աջակցություն ոչ պետական մամուլին (counterpart). Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Աջակցություն ոչ պետական մամուլին (counterpart). Показать все сообщения

1 февр. 2013 г.

Աջակցություն ոչ պետական մամուլին

ՀՀ կառավարության կողմից մշակույթի ոլորտին կատարվող հատկացումներն իրականացվում են ծրագրերի միջոցով` պետական պատվերի, սուբսիդիաների ձևով և ուղղվում մշակութային կազմակերպությունների պահպանմանը, միջոցառումների անցկացմանը, ծառայությունների ձեռքբերմանը և այլն:

Ի թիվս այլ հատկացումների, ՀՀ մշակույթի նախարարության ծախսային ուղղությունների մեջ ընդգրկվում է նաեւ աջակցություն ոչ պետական մամուլին, եւ այդ հոդվածով յուրաքանչյուր տարի մոտ 50 միլիոն դրամով սուբսիդավորվում են ոչ պետական մի շարք լրատվամիջոցներ:

Սակայն այս գործընթացն իրականացվում է ոչ հրապարակային. որևէ տեղ չի հրապարակվում սուբսիդավորում ստացած լրատվամիջոցների ցանկը, չկան հստակ մշակված չափանիշեր:

6 дек. 2012 г.

Մարզային մամուլի հեռանկարների մասին

ՀՀ կառավարությունը մշակույթի նախարարության ծրագրերի շրջանակներում յուրաքանչյուր տարի «Աջակցություն ոչ պետական մամուլին» հոդվածով մոտ 50 միլիոն դրամով սուբսիդավորում է ոչ պետական մի շարք լրատվամիջոցների: Պարզելու համար, թե ՀՀ պետբյուջեից ոչ պետական մամուլի համար նախատեսված ֆինանսները, սուբսիդիան ինչպես են նպաստում լրատվամիջոցների կողմից հանրային քաղաքականության փոփոխման գործընթացի բարելավմանը, հանրությանը տեղեկատվության ապահովմանը, և առհասարակ, ինչպես կարող է մասնավորապես մարզային մամուլը նպաստել հանրությանը օպերատիվ եւ բազմակողմանի տեղեկատվությամբ ապահովմանը, Գորիսի մամուլի ակումբը հետազոտություն է իրականացնում, որի շրջանակներում դիմեցինք տարբեր լրատվամիջոցների ղեկավարների, ոլորտի փորձագետների` նպատակ ունենալով լսել նրանց դիտարկումները մարզային մամուլի հեռանկարների մասին:  
                                                                                Տեսանյութը` Շուշան Օհանյանի


4 дек. 2012 г.

Ընդամենը աջակցություն է՝ ավելին մի սպասեք

Մետաքսե Պետրոսյան
Ոչ պետական մամուլին պետական աջակցությունը գործում է 1998թ.-ից, որն իրականացվում է Մշակույթի եւ Գիտության ու կրթության նախարարությունների միջոցով «Տեղեկատվության մատչելիության ապահովում» ծրագրի շրջանակում: Սուբսիդավորող հանձնաժողովն առանձնապես խստապահանջ չէ տպագիր մամուլի նկատմամբ. սուբսիդա ստանալու համար թերթերը պետք է թողարկվեն նվազագույնը՝ ամիսը մեկ անգամ եւ նվազագույնը հինգ հարյուր օրինակ տպաքանակով, մեկ մամուլ ծավալով, իսկ ամսագրերը՝ նվազագույնը երեք ամիսը մեկ (տարեկան չորս) համարի հրատարակում՝ հինգ մամուլ ծավալով եւ հինգ հարյուր օրինակ տպաքանակով ու սեփական նյութերով:

28 нояб. 2012 г.

«Երիտասարդությունը չի էլ հասցնում դառնալ թերթի ընթերցող, նա անմիջապես դառնում է համացանցի այցելու»

Լենա Հովսեփյան
Երբ տարբեր են ասելն ու իրականությունը 

Ծխախոտի` միլիարդ անգամ տրիլիոն (գուցե բազմապատիկ ավելի) տուփերի վրա անխտիր գրված է եղել ու շարունակվում է գրվել «Ծխելը վնասակար է առողջությանը»: Բայց ծխից դեղնած-գորշացած մատ-բեղերով հասուն տղամարդկանցից մինչ մի մատ տղեկներ ու մինչ` վաղուց արդեն ոչ փափկասուն կանայք, շարունակում են իրենց «կոմֆորտ» զգալ ծխի գալարուն քուլաների պարույրներում:

Ողջ` առողջության գործից բան հասկացող աշխարհը ճչում-աղաղակում է, որ համակարգչային կախվածությունը դարի աղետներից է, որ այն սպառնում է` ուղեղի այլաձևումից մինչ հենաշարժային ու տեսողական ապարատ, բայց...Բայց այդ ասելիքն ասվում է հենց ավելի շատ համացանցով ու տեղ է հասնում էլի համակարգչից: Ասվում է: Բայց ո՞վ է լսողը, բայց ո՞նց լսեն, բայց ո՞նց դիմանան դարի խենթ արագությանն առանց համացանցի...

26 нояб. 2012 г.

Մտորումներ մարզային ու մայրաքաղաքային լրագրության տարանջատման շուրջ

Շուշան Օհանյան
Էպիկենտրոնում հիմնականում եղել և մնում են մայրաքաղաքայինները

Չգիտեմ` ով ինչպես, բայց ես դժվարանում եմ մտաբերել, որ երբևէ "մայրաքաղաքային" և "մարզային" բառերի նախադրմամբ տարբերակված լինեն, ասենք, բժիշկն ու մանկավարժը, ինժեներն ու տնտեսագետը... Բայց չգիտես` ինչու և ինչ տրամաբանությամբ վաղուց ու շատ համոզիչ կերպով մեր լսելիքին "նստեցրել են" մարզային լրագրություն ու մարզային լրագրող արտահայտությունները: Ու առաջին հարցը, որ այս մասին խորհելիս ակամա ծնվում է, այն է, թե ի՞նչ բնութագրիչներով են առանձնացված մարզայինները մայրաքաղաքային գործընկերներից. չէ՞ որ, ի վերջո, բոլորն էլ նույն գործին են կոչված:
Երբեմն, որպես մարզում ծնված, մարզում ապրող և աշխատող լրագրող, ուզում ես հավատալ, որ սա ընդամենն աշխարհագրությամբ պայմանավորված անմեղ...տարանջատում է: Բայց երբ մտաբերում ես իշխանական վերին ատյաններում` ընդունելությունների ժամանակ տաք զրույցի բռնված հեռուստաեթերից ու հանրապետական թերթերից ծանոթ լրագրողներին, զգում ես, որ բաժանումը, մեղմ ասած, այնքան էլ անմեղ չէ, որ ուշադրությունների էպիկենտրոնում հիմնականում եղել և մնում են մայրաքաղաքայինները:

Մարզային մամուլը մեդիայի չափանիշներից դուրս մի տարածություն է

Մետաքսե Պետրոսյան
«Հայրենականչ»-ը հասարակական, քաղաքական, մշակութային երկշաբաթաթերթ է: Թերթը լուսաբանում է Արմավիրի մարզային կյանքը, որն ըստ թերթի լուսաբանումների, հանդիպումների, տոնակատարությունների, հանդեսների ու միջոցառումների մի անվերջանալի շքահանդես է: Երկու մամուլ ծավալով, 2500 տպաքանակով հրատարակվող թերթի հասարակական ու քաղաքական էջերում մարզպետի ու քաղաքապետի ուղերձներն են, այս կամ այն տոնի հետ կապված շնորհավորանքները, շրջայցերը, հանրապետության նախագահի ու նախարարների պաշտոնական այցերն ու տրված հանձնարարականների հպանցիկ լուսաբանումը:

6 нояб. 2012 г.

Սուբսիդավորվող մամուլի ցանկը վերանայման կարիք ունի

Երանուհի Սողոյան
Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Աջակցություն ոչ պետական մամուլին» ծրագրի շրջանակներում քննարկում էր տեղի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև: Ծրագրի ղեկավար Սուսաննա Շահնազարյանը ներկաներին համառոտ ներկայացրեց իրենց կատարած հետազոտությունների արդյունքները: Այնուհետև ՀՀ կառավարության կողմից ոչ պետական մամուլին հատկացվող լրավճարի արդյունավետության մասին խոսեց ծրագրի փորձագետ Սառա Պետրոսյանը:

Աջակցություն ոչ պետական մամուլին


Տեսանյութը ` Ցայգ TV

31 окт. 2012 г.

Մարզային մամուլ. սուբսիդիան փրկագոտի՞, թե՞...


Լենա Հովսեփյան
«Լճացման» տարիներ, շաբաթական 3 անգամ լույս տեսնող  շրջանային թերթեր` պաշտոնաթերթեր
Տարիներ առաջ, և բոլորովին էլ ոչ այնքան վաղ անցյալում, մարզայինի փոխարեն կային շրջանային թերթեր, որոնք, բավականին  օպերատիվ կերպով լուսաբանում էին շրջանի, ներկա ձևակերպմամբ` ենթամարզի ողջ անցուդարձը:
 Շաբաթական երեք թողարկումը, կարծում եմ, իրոք օպերատիվ լրատվություն էր: Իմ սերնդակից լրագրողները կվկայեն, որ 1 մամուլ ծավալով թերթի էջերը լցնելու խնդիր չկար, ընդհակառակը` շատ  նյութեր... հասցնում էին հնանալ: Եթե կոնկրետ մեր` շրջանային «Զանգեզուր» թերթի օրինակով ասելու լինեմ,  աշխատում էր մեծաթիվ մի աշխատակազմ. խմբագիր, խմբագրի տեղակալ, պատասխանատու քարտուղար, 4-5 բաժիներ` իրենց բաժնի վարիչներով, գրական աշխատողներ: Իհարկե, բնականաբար նաև` սրբագրիչ, լուսանկարիչ, հեռատիպավար, ցրիչ, մեքենագրուհի, հաշվապահ...

30 окт. 2012 г.

Մանկապատանեկան մամուլի թիվ մեկ խնդիրը՝ հասնել ընթերցողին

Մետաքսե Պետրոսյան
Դեռևս խորհրդային ժամանակներից են լույս տեսնում «Աղբյուր», «Ծիծեռնակ» մանկապատանեկան ամսագրերն ու «Կանչ» թերթը: Անցյալում նրանք լուրջ ներգործություն ունեին սովետական երեխայի հոգևոր դաստիարակության հարցում: Կրպակներում, դպրոցներում այս պարբերականները պահանջված ու սպասված էին: Կար նաև բաժանորդագրություն, որի միջոցով նրանք առկա էին գրեթե յուրաքանչյուր ընտանիքում: Անկախությունից հետո նշվածները հայտնվեցին բավականին դժվարին վիճակում: Ճիշտ է, 1991թ. որոշում ընդունվեց այս պարբերականները պետական հոգացության ներքո առնել և ֆինանսավորել նրանց հրատարակումը, սակայն ժամանակները փոխվել էին, իսկ նախկին փառքը մնացել ետևում:

22 окт. 2012 г.

Տպագիր մամուլին պետական աջակցությունը միջոցները վատնելու քաղաքականություն է

Սառա Պետրոսյան
Մեկ օրաթերթի տարեկան ծախսը շատ ավելին է, քան 2012թ. պետական բյուջեից «ոչ պետական մամուլին» հատկացված սուբսիդիան`մոտ 48 մլն դրամ, որը բաժանվում է ավելի քան 80 անուն լրատվամիջոցի միջեւ: Կառավարությունն իր այս «հումանիստական» ծրագիրը սկսել է իրականացնել 1998թ.-ից, երբ լրագրողական կազմակերպությունները, լրատվամիջոցների ներկայացուցիչները դիմեցին ֆինանսապես ծանր վիճակում հայտնված մամուլին ավելացված արժեքի հարկից ազատելու խնդրանքով: Կառավարությունը որոշել էր սուբսիդավորման եղանակով փոխհատուցել լրատվամիջոցներին` ցանկում ընդգրկելով մարզային, գրական, մանկապատանեկան եւ ազգային փոքրամասնությունների մամուլը:

Շիրակյան մամուլ. արդին եւ ավանդականը` կողք-կողքի

Երանուհի Սողոյան
Տարիներ շարունակ միջոցներ որոնելով եւ չգտնելով` 2011թ. սկզբին «Ասպարեզ» ակումբի հիմնադիրներով 24 մլն դրամի ներդրում կատարեցին տպագրական մեքենան գնելու համար` շատ լավ պատկերացնելով, որ չի կարելի օրաթերթը Երեւանում տպել, բերել տարածել ու դա անել ամեն օր: Սեփական տպարան ունենալն արդեն իսկ առավելություն է, նշում է Լեւոն Բարսեղյանը: Եվս 22,5 մլն դրամ դրամաշնորհի տրամադրումը Բաց հասարակության հիմնադրամի կողմից լուծեց թերթի բովանդակության զարգացման, լրագրողների դասընթացների եւ որոշ տեխնիկական միջոցների` համակարգիչների ձեռք բերման խնդիրը:
500 տպաքանակ եւ 2 մամուլ ծավալով հրատարակվող «Գյումրի Ասպարեզ» օրաթերթն իր առջեւ խնդիր է դրել լուսաբանել հասարակական-քաղաքական կյանքը, մշակույթը եւ սպորտը: Թերթի ծավալի կեսը նվիրված է Գյումրի քաղաքին եւ մարզին, մեկ քառորդը` Հայաստանի եւ նույն համամասնությամբ աշխարհի անցուդարձն է ներկայացնում:

16 окт. 2012 г.

Մարզի հիմնախնդիրները մարզային թերթի էջերում ներկայացվում են միայն բարձրաստիճան չինովնիկների բերանով

Լարիսա Փարեմուզյան
Պետբյուջեից սուբսիդավորվող «Լոռու մարզ», «Երկունք», «Լուսարձակ», «Թումանյանական աշխարհ» թերթերն ու «Մաշտոց» ամսագիրը խուսափում են հրատարակել Լոռու մարզի այն հիմնախնդիրները, որոնք ուղղակիորեն առնչվում են իրենց ֆինանսավորող պաշտոնյաների հետ: Այդ լրատվամիջոցները Լոռու մարզում դարձել են խմբագիրների հանապազօրյա հացը վաստակելու միջոց:

«Լոռու մարզ» թերթը գտնվում է Լոռու մարզպետարանի վերահսկողության ոլորտում: Թերթի բաժնետոմսերի 40%-ը պատկանում է խմբագիր Մանվել Միկոյանին: «Փաստաթղթային ձևակերպումներով բաժնետոմսերի 60%-ը պատկանում է Լոռու մարզպետին, բայց ոչ կոնկրետ մի մարզպետի, ով էլ կլինի մարզպետ, նա էլ կլինի այդ բաժնեմասի բաժնետերը:
 Այդպես է գրված, որպեսզի մարզի ղեկավարը նաև բաժնետոմսերի վերաբաշխման որոշում կայացնելու իրավունք ունենա»,- պարզաբանեց «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանը: