Показаны сообщения с ярлыком հանդիպումներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком հանդիպումներ. Показать все сообщения

17 мая 2013 г.

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը Սյունիքում աջակցում է զբոսաշրջության զարգացմանը

Շուշան Օհանյան
Նախօրեին Սյունիք էր այցելել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը: Գորիսում դեսպանը հանդիպեց մարզպետ Սուրեն Խաչատրյանին: Խոսելով ԵԱՀԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի, ձեռք բերված հաջողությունների, արդյունքների և համագործակցության հեռանկարների մասին` նա շնորհակալություն հայտնեց մարզպետին արդյունավետ համագործակցության համար, կարևորելով նաև այն աջակցությունը, որ ցուցաբերվում է ԵԱՀԿ գրասենյակի կողմից Սյունիքում իրականացվող ծրագրերին:
«Մեզ համար կարեւոր է, որ մայրաքաղաքից բացի, աշխատանքներ իրականացվեն նաև մարզերում»,- նշեց Ա. Սորոկինը:

4 мая 2013 г.

Նելսոն Ոսկանյան. «Լրատվությունը դաստիարակչական մեծ միջոց է»


Մարիամ Մաթևոսյան
Արդեն քսաներորդ տարին է, ինչ մայիսի 3-ը օրացույցում նշված է որպես Մամուլի ազատության միջազգային օր: Օրվա առթիվ Գորիսի մամուլի ակումբը, «Ով էնպիսի լուր ասի» նախագծի մասնակիցների հետ համագործակցությամբ, նախաձեռնեց երկու իշխանությունների հանդիպումը: ԶԼՄ-ները, որպես չորրորդ իշխանություն, մեծ դեր են խաղում անհատի հասարակական գիտակցության և կարծիքի ձևավորման գործում: Երկխոսությունը տեղի ունեցավ Գորիսի պետական դրամատիկական թատրոնի փոքր դահլիճում: Հրավիրվածների թվում էին Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, «Զանգեզուր» թերթի խմբագիր Գրետա Գրիգորյանը, «Լաստ» հեռուստաընկերության տնօրեն Ալվարդ Մեսրոպյանը, «Փերի» մանկապատանեկան ամսագրի խմբագիր Էլմիարա Բալասանյանը, հեռուսատլրագրողուհի Իրինա Յոլյանը, ՀԿ-ների ներկայացուցիչներ և ակտիվ քաղաքացիներ:

29 нояб. 2012 г.

«Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալներ ստացան Սյունիքի լրագրողները

Սեդա Ստեփանյան, Աստղիկ Գևորգյան
Մարիամ Մաթևոսյան
Այսօր ՀՀ Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը «Միրհավ» հյուրանոցում հանդիպեց Սյունիքի լրագրողական ընտանիքի ներկայացուցիչների հետ:

«Ցանկությունս մեծ է Սյունիք գալու: Հանգամանքներից ելնելով՝ հաճախակի չի ստացվում, բայց չգալ, դեռ չի նշանակում մոռանալ մարզի լրագրողներին, չմտահոգվել նրանց խնդիրներով»,-այս խոսքերով Աստղիկ Գևորգայնը ողջունեց ներկաներին:

ՀՀ Ժուռնալիստների միությունն ու Ժուռնալիստների միջազգային Ֆեդերացիան՝ Եվրամիության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, հետխորհրդային 7 պետություններ (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Մոլդովա, Լատվիա, Հայաստան) պատրաստեցին ձեռնարկներ, որոնց առանցքում դրված էր լրագրողների անվտանգության հարցը:

22 авг. 2012 г.

Վազգեն Գևորգյանը յուրովի բացահայտեց Տաթևի գաղտնիքները…

Օգոստոսի 18-ին Գորիսի մամուլի ակումբում տեղի ունեցավ հանդիպում՝ մասնագիտությամբ երաժիշտ Վազգեն Գևորգյանի հետ, ով շուրջ 12 տարի ուսումնասիրում է Տաթևի վանական համալիր առեղծվածը ու լուրջ արդյունքներ ունի այս ասպարեզում: Նա այդ ուսումնասիրությունները ամփոփել է  “Կորուսյալ քաղաքակրթության խորհուրդը կամ երկրային ճշգրիտ ժամանակացույցի աստղային բանալին” հեղինակայն գրքի մեջ: Նա յուրահատուկ և տիեզերական կապ է տեսնում Օրիոն համաստեղության և Տաթևի ճոճվող հենասյան միջև: Եվ պատահական չէ, որ ամեն տարի օգոստոսի լույս 11-ի (որը համարվում է հիմնարար տոն) գիշերը, ժամը 5:00-ին, երեք աստղ ուղղահայաց դիրքով ծագում են վանական համալիրի ճոճվող սյան գլխամասային հատվածում:

21 авг. 2012 г.

Այս անգամ շփման լեզուն երաժշտությունն էր…

"LE CIEM" նվագախումբ
Մարիամ Մաթևոսյան
Օգոստոսի 21-ին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը իր դռները բացեց ֆրանսիացի և հայ երիտասարդ երաժիշտների առջև: Համատեղ համերգը նվիրված էր Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցության 20-ամյակին: Համերգը բացեց "LE CIEM" նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Ֆրանսուազ Տեզ-Տուղնյեն: Հնչեց երկու երկրների օրհներգերը, որից հետո բեմ բարձրացավ Վիեննի հայ մշակույթի տան տնօրեն Պատրիկ Չոբոյանը, ով համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ, այդ թվում՝ "Ադաջո" երաժշտական մշակութային ՀԿ-ի հետ, որն էլ հենց ստեղծվել է Վիենի մշակույթի տան աջակցությամբ. “Գորիսի հետ մեր բարեկամությունը արդեն 20 տարվա պատմություն ունի: Այս տարիների ընթացքում մեր երազանքները մասամբ իրականացան՝ շնորհիվ Վիենի հայ մշակույթի տան: Առանց երիտասարդության ապագա չկա, առանց մշակույթ՝ գիտություն: Այսօր մեզ միացնում է երաժշտությունն ու մշակույթը: Հատուկ շնորհակալություն քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին, որի շնորհիվ մեր համագործակցությունն ու բարեկամությունը նոր թափ ստացավ” :

3 авг. 2012 г.

"Միգրացիա. զարգացումներ և մարտահրավերներ"

Քրիստինե Հայրապետյան
Գորիսի քաղաքապետարանում տեղի ունեցավ <<Միգրացիա.զարգացումներ և մարտահրավերներ >>թեմայով սեմինար`սոցիալական զբաղվածության ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի պաշտոնյաների,զբաղվածության մասնավոր գործակալությունների և միգրացիոն խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
Սեմինարին ներկայացվեցին աշխատուժի արտահանման(էմիգրացիա,իմիգրացիա), ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի,ինչպես նաև միգրացիոն հարցերով Եվրամիության առանձին երկրների հետ համագործակցության մասին:

23 июл. 2012 г.

Սուրբ Աստվածածին եկեղեցին կդադարի խոնարհված եկեղեցի լինել…

Մարիամ Մաթևոսյան
Հուլիսի 22-ին Գորիս-Վիեն քաղաքների համագործակցության շրջանակներում հերթական անգամ Գորիս այցելեց ֆրանսիացի երիտասարդ-կամավորականների խումբը՝ Ժո Փափազյանի գլխավորությամբ: Նրանք կմասնակցեն Գորիսի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներին: Հանդիպմանը մասնակցում էին երիտասարդ ակտիվիստներ, ուսանողներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ և այլք:
Ողջյունի խոսքով հանդես եկան քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, “Երկիր և մշակույթ” ՀԿ-ի պատասխանատու Ժո Փափազյանը:
 “Ուրախ եմ նորից գտնվել Գորիսում... հույս ունեմ տեղի և Վիենից ժամանած երիտասարդների համատեղ ջանքերի շնորհիվ այս տարի կավարտենք եկեղեցու բարեկարգման աշխատանքները: Համատեղ աշխատանքը կօգնի ստեղծել բարեկամական և ընկերական հարաբերություններ”:

11 июл. 2012 г.

Հանդիպում քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի հետ

Մարիամ Մաթևոսյան
Ուսանողների ամառային հանգիստը ակտիվացնելու և երիտասարդներին համայնքային ծրագրերին մասնակից դարձնելու համար հուլիսի 10-ին ժամը 15.00-ին համայնքի երիտասարդները հանդիպեցին Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին՝ քննարկելու հետևյալ հարցերը.
1. Գորիսի 2012-2022թթ. զարգացման ռազմավարական ծրագիր,
2. ՀՀ Կառավարության 10 հունիսի 2011թ-ի N 973-Ն “Գորիս քաղաքում զբոսաշրջության զարգացման մասին” որոշում,
3. Հայ-ֆրանսիական կամավորական խմբերի համագործակցություն:

Հանդիպմանը ներկա էին ուսանողներ, քաղաքի խնդիրներով մտահոգ երիտասրդներ, ակտիվ քաղաքացիներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

30 июн. 2012 г.

Արմեն Վանցյանի առաջին անհատական ցուցահանդեսը Գորիսում


Անահիտ Գրիգորյան
Հունիսի 28-ին Գորիսի քաղաքային պատկերասրահում բացվեց գեղանկարիչ Արմեն Վանցյանի առաջին անհատական ցուցահադեսը, որին ներկա էին Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, մշակութասեր հանրության ներկայացուցիչներ:

Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը, ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին և խոսելով իր ստացած հաճելի տպավորությունների մասին, Արմեն Վանցյանին քաղաքապետարանի կողմից շնորհակալագիր և "100 խմբագրություն" գիրքը նվիրեց:
Ցուցահանդեսի մասին իրենց տպավորություններով կիսվեցին Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, ՀՀ Գրողների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ Արկադի Ծատուրյանը: Մի տպավորություն բոլորն էին ստացել` գեղանկարիչը աշխարհին նայում է հստակ հայացքով ու այն պատկերում` բարի վրձնահարվածներով, կենսունակ գույներով, սիրով...

15 июн. 2012 г.

«Ինձ առողջություն պետք չի, ինձ աշխատանք է պետք ընտանիքս պահելու համար»

Մարիամ Մաթևոսյան
Միայն Չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերության կողմից Սվարանցի հանքը ձեռք բերելուց հետո միայն ասես...Հայաստանն իմացավ, որ Սյունիքի մարզում է գտնվում Սվարանց գյուղը, ավելին՝ գյուղի տարածքում, նախնական տվյալներով, երկաթի պաշարներ են հաստատվել: Որից հետո լուրը տարածվեց աշխարհով մեկ: Ու, պետությունների մակարդակով, իրենք իրենց մեջ որոշեցին, որ...սարն ումն է...Իսկ թե հանքը շահագործելուց հետո, ով ինչ ռիսկային գոտում կհայտնվի, ինչ հետևանքներ կարձանագրվեն, նրանցից ոչ մեկին չհետաքրքեց:
«Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, մենք, փոքրիկ լրագրողական թիմ կազմելով, որոշեցինք պարբերաբար հանրությանը տեղակատվություն հաղորդել Սվարանցի եկաթի հանքի հնարավոր շահագործման ընթացքի, զարգացումների մասին, տեղեկացնել գործընթացի մարամասներ` շահագործման լիցենզիա տրամադրելու թույլտվությունից մինչև ճանապարհաշինության լիցենզիա ստանալը:

8 февр. 2012 г.

"Համագործակցությունը` մարդու իրավունքների պաշտպանության միջոց"

”Գորիսի մամուլի ակումբ” ՀԿ-ն «Մարդու իրավունքների ազգային ցանց» ծրագրի շրջանակներում մարզի մի շարք հասարակական կազմակերպությունների հետ ստեղծել է "Մարդու իրավունքների պաշտպանության Սյունիքի կենտրոն" ցանց, որի համագործակցված նախաձեռնություններն ուղղված կլինեն մարզում ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերականի հանձնարարականների իրականացման գործընթացի դիտարկմանը, տեղեկատվական բազայի ստեղծմանը, գործընկեր այլ կազմակերպությունների հետ ՄԻ իրավիճակի մասին ՀԴՊ պարտականությունների կատարման զեկույցների համար տեղեկատվության և առաջարկների փոխանակմանը:

21 окт. 2011 г.

Համագործակցությունը` մարդու իրավունքների պաշտպանության միջոց

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության նախաձեռնությամբ Գորիսի մամուլի ակումբի գրասենյակում "Մարդու իրավունքների ազգային ցանց" ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում` մարզի մի շարք հասարակական կազմակերպությունների հետ` ստեղծելու "Մարդու իրավունքների պաշտպանության Սյունիքի կենտրոն" ցանց, որի  համագործակցված նախաձեռնություններն ուղղված կլինեն  ռեգիոնում ՄԱԿ-ի

27 сент. 2011 г.

ՄԱԿ-ը <Կանանց ռեսուրս կենտրոնի> հետ համատեղ Գորիսում բացում է իր վեցերորդ անկյունը

Հասարակությանը ՄԱԿ-ի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ հասանելի կլինեն ՄԱԿ-ի վեցերորդ նորաբաց անկյունում, որի բացումը տեղի է ունեցել Սյունիքի Գորիսում քաղաքում գտնվող <Կանանց ռեսուրս կենտրոն> ՀԿ-ում:

Երիտասարդությունը, լրագրողները, գիտաշխատողները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները և բոլոր հետաքրքրված անձիք կարող են օգտագործել ՄԱԿ-ի անկյունի գրադարանը ՄԱԿ-ի արժեքների և աշխատանքների մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար: Այն նաև հիմք կծառայի տեղի հասարակության համար ՄԱԿ-ի հետ առնչվող մշակութային, կրթական և այլ միջոցառումների կազմակերպման հարցում:

12 дек. 2010 г.

ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը հյուրընկալեց դասընթացի մասնակիցներին



Դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության օրը ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը հյուրընկալեց դասընթացի մասնակիցներին /հիմնական խմբին/,որտեղ նրանց համար կազմակերպվեց սեմինար, ցուցադրվեցին մի շարք ֆիլմեր, որոնք հիմնականում վերաբերում էին ՄԱԿ-ի կողմից Հայաստանւմ իրականացվող ծրագրերին:

15 нояб. 2010 г.

“Մարդու իրավունքների պաշտպանությունը` կոնֆլիկտների հաղթահարման միջոց”

ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում մարդու իրավունքների
մասին հանրության իրազեկության մակարդակը ցածր է: Մարդու 
իրավունքների պաշտպանությունը  երբևէ չի օգտագործվում  որպես տարբեր
կոնֆլիկտների լուծման, հաղթահարման միջոց. առանձնապես հեռավոր մարզերում մարդկանց իրավունքների գաղափարների տարածման առումով գրեթե որևէ քայլ  չի ձեռնարկվում: