Մարիամ Մաթևոսյան
Միայն Չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերության կողմից Սվարանցի հանքը ձեռք բերելուց հետո միայն ասես...Հայաստանն իմացավ, որ Սյունիքի մարզում է գտնվում Սվարանց գյուղը, ավելին՝ գյուղի տարածքում, նախնական տվյալներով, երկաթի պաշարներ են հաստատվել: Որից հետո լուրը տարածվեց աշխարհով մեկ: Ու, պետությունների մակարդակով, իրենք իրենց մեջ որոշեցին, որ...սարն ումն է...Իսկ թե հանքը շահագործելուց հետո, ով ինչ ռիսկային գոտում կհայտնվի, ինչ հետևանքներ կարձանագրվեն, նրանցից ոչ մեկին չհետաքրքեց:
«Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, մենք, փոքրիկ լրագրողական թիմ կազմելով, որոշեցինք պարբերաբար հանրությանը տեղակատվություն հաղորդել Սվարանցի եկաթի հանքի հնարավոր շահագործման ընթացքի, զարգացումների մասին, տեղեկացնել գործընթացի մարամասներ` շահագործման լիցենզիա տրամադրելու թույլտվությունից մինչև ճանապարհաշինության լիցենզիա ստանալը:
2011 թվականին «Ֆորչյուն Օյլ» չինական ընկերությունը 24 միլիոն դոլարով ձեռք է բերել Հրազդանի, Աբովյանի և Սյունիքի մարզի Սվարանց գյուղի երկաթի հանքերը: Սվարանցի հանքը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում, ներկայումս այնտեղ կատարվում է ուսումնասիրություն, որը կտևի մինչև 2013թ. նոյեմբերի 7-ը: Որից հետո, կառավարության թույլտվությամբ, հանքը կշահագործվի 2014թ-ին: Նախնական տվյալներով հանքի պաշարները գնահատվում են 1,5 միլիոն տոննա:
Այս հրապարակման մեջ կանդրադառնանք հանքի հնարավոր բացման մասին սվարանցցիների կարծիքներին: Հնչած կարծիքները տարբեր էին ու հակասական:
«Սարն արդեն մեզնից առել են, էլ մեզնից ով ա հարցնում: Մեկ ա` բացվի-չբացվի` նույն աղքատն ենք մնալու»,-ասաց թոշակառու Սալոն Սարգսյանը: Բայց այդ կարծիքին չէր Վահան Հակոբյանը. «Թող բացվի, լավ կապրենք, գործ կունենանք»:
Գալուստ Արշակյանն ասում է, որ գյուղի պատմությունը գիտի հինգ մատի նման, որ Հայաստանում չկա մի սար ու ձոր, թուփ ու ծառ, անտառ ու բացատ, որ ոտի տակ տված չլինի, բայց իր գյուղի մասին սրտի դարդով խոսեց. «Էս մեր` աշխարհից ու մարդկությունից կտրված գյուղում զոռով գոյություն ենք պահում: Մարդ չի մնացել գյուղում, երեխա չկա, 50 ընտանիքում 120 մարդ է ապրում,- ու հիշեց երանելի տարիները,- է~h, մինչև սովետի փլուզումը՝ գյուղում կարի ցեխ կար, որտեղ 15-20 աղջիկ էր աշխատում, հիմա ջահելի համար զբաղմունք չկա, պանդխտության ցուպը վերցրած` գյուղը դատարկվում է: էս տարիքում գնացի Մոսկվա աշխատելու ու ցավով էի տեսնում, որ ամենուր հայեր էին»: Հետո խոսեց հանքի վնասակարության մասին. «Ջահել ժամանակ Քաջարանի կոմբինատում եմ աշխատել, այնտեղ ռուս գեղեցիկ ու սպիտակ աղջիկներ էլ էին աշխատում, տարիների ընթացքում բոլորի դեմքը մետաղի գույն էր ստացել: Չեմ ուզում մենք էլ էդ վիճակում հայտնվենք: Բայց մտածում եմ, եթե տարածքը առած է, ժողովրդի կարծիքը հաշվի չեն առնի: Մենք՝ գյուղացիներս, ի՞նչ կարող ենք փոխել»: Գալուստ պապի խոսքն ընդհատելով՝ Պավել Հարությունյանը վրդովված տոնով ասաց. «Թող հանքը բացվի, ինչ անեմ, թե վերջներս վատ ա լինելու, 2 ուսանող ունեմ, բա հու՞նց վարձը տամ: Եթե հանքը բացվի՝ աշխատանք կլինի, գոնե մի քանի տարի լավ կապրենք»:
Նկատելի էր, որ սվարանցցիների համար աշխատանք ունենալը երազանքի նման մի բան է: Հանքի բացվելու մեջ են միայն տեսնում իրենց վիճակի բարելավումը: Պատրաստ են վտանգել նույնիսկ սեփական առողջությունը, միայն թե աշխատանք ունենան: Միայն տեղամասի համայնքային ընտանեական բժքույր Աստղիկ Գրիգորյանի համար է պատկերը լրիվ պարզ: Նա բոլորից լավ գիտի հանքի վնասակար ազդեցության մասին. «Առանց այն էլ մենք վտանգի տակ ենք. այն ջրերը, որ մենք ենք խմում, ուրանի վրայով են հոսում: Դրա համար է մեր մոտ չարորակ ուռուցքներից մահացությունների թիվը մեծ : Ոչ ոք պատկերացում չունի` ինչ կարող է լինել մեր առողջության հետ, բոլորը գիտեն, թե հանքի բացվելը իրենց կյանքը 3600 կփոխվի, չգիտեն՝ բացվի- չբացվի, մեկ ա մենք օգուտ չունենք: Լավ է նրա համար, ով շահույթ ունի»: Նրա հետ համակարծիք էր Դրաստամատ Ղազարյանը. «Հալիձորի դեպքն է կրկնվելու: Ճոպանուղու աշխատանքի համար էլ մի քանի գյուղացի-բանվոր գործի կանչեցին, լավ աշխատացրեցին, մի երկու քոռ կոպեկ տվեցին, քամակներին խփեցին ու տուն ուղարկեցին: Բա հո՞ իրենց մարդիկ պարապ չեն մնա»:
Այսպես դեռ երկար կշարունակվեր քննարկումը, եթե գյուղացիներից մեկը չասեր. «Մեկա նույն աղքատ մարդիկն ենք մնալու, գնամ այգիս ջրեմ, անասունը գոմ տանեմ, ինձ կերակրողն էլի դրանք են»:
Սեդրակ Գրիգորյանը, ով ծավալված զրույցի ժամանակ լսողի դերում էր, մենակ մնալով գյուղամիջում՝ մոտեցավ մեզ ու արտահայտեց իր կարծիքը. «Ներկա պահին աշխատում եմ Շահումյանի հանքում, ես ինքս էլ գիտեմ լավ բան չի բացվում, բայց մեկ ա էնտեղ չե՞մ աշխատում, ավելի լավ է հանքը բացվի, վերադառնամ ու գյուղում աշխատեմ, ընտանիքիս էլ մոտ կլինեմ»: Ներսիկի համար էլ իր առողջությունը...թանկ չէր. «Ինձ առողջություն պետք չի, ինձ աշխատանք է պետք ընտանիքս պահելու համար»:
Միայն 13-ամյա Միհրանի համարձակ միջամտությունը հուսադրեց մեզ, որ նոր սերունդը պայքարել գիտի. «Ես և իմ ընկերները համաձայն չենք, որ հանքը բացվի, եթե հանքը բացվի, մի քանի տարի հետո գյուղը տեղահան կանեն, իսկ ես չեմ ուզում գյուղից հեռանալ: Բա մեր գերեզմանները թողենք` ու՞ր գնանք: Մենք ենք վաղվա գյուղի տերերը: Ես նախընտրում եմ գյուղատնտեսությունն ու անասնապահությունը, բայց ոչ հանքարդյունաբերությունը»:
ՀԳ. Ծակ գրպանն ու դատարկ ստամոքսը ի վիճակի են հաղթել նույնիսկ սթափ ուղեղին:
Միայն Չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերության կողմից Սվարանցի հանքը ձեռք բերելուց հետո միայն ասես...Հայաստանն իմացավ, որ Սյունիքի մարզում է գտնվում Սվարանց գյուղը, ավելին՝ գյուղի տարածքում, նախնական տվյալներով, երկաթի պաշարներ են հաստատվել: Որից հետո լուրը տարածվեց աշխարհով մեկ: Ու, պետությունների մակարդակով, իրենք իրենց մեջ որոշեցին, որ...սարն ումն է...Իսկ թե հանքը շահագործելուց հետո, ով ինչ ռիսկային գոտում կհայտնվի, ինչ հետևանքներ կարձանագրվեն, նրանցից ոչ մեկին չհետաքրքեց:
«Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, մենք, փոքրիկ լրագրողական թիմ կազմելով, որոշեցինք պարբերաբար հանրությանը տեղակատվություն հաղորդել Սվարանցի եկաթի հանքի հնարավոր շահագործման ընթացքի, զարգացումների մասին, տեղեկացնել գործընթացի մարամասներ` շահագործման լիցենզիա տրամադրելու թույլտվությունից մինչև ճանապարհաշինության լիցենզիա ստանալը:
2011 թվականին «Ֆորչյուն Օյլ» չինական ընկերությունը 24 միլիոն դոլարով ձեռք է բերել Հրազդանի, Աբովյանի և Սյունիքի մարզի Սվարանց գյուղի երկաթի հանքերը: Սվարանցի հանքը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում, ներկայումս այնտեղ կատարվում է ուսումնասիրություն, որը կտևի մինչև 2013թ. նոյեմբերի 7-ը: Որից հետո, կառավարության թույլտվությամբ, հանքը կշահագործվի 2014թ-ին: Նախնական տվյալներով հանքի պաշարները գնահատվում են 1,5 միլիոն տոննա:
Այս հրապարակման մեջ կանդրադառնանք հանքի հնարավոր բացման մասին սվարանցցիների կարծիքներին: Հնչած կարծիքները տարբեր էին ու հակասական:
«Սարն արդեն մեզնից առել են, էլ մեզնից ով ա հարցնում: Մեկ ա` բացվի-չբացվի` նույն աղքատն ենք մնալու»,-ասաց թոշակառու Սալոն Սարգսյանը: Բայց այդ կարծիքին չէր Վահան Հակոբյանը. «Թող բացվի, լավ կապրենք, գործ կունենանք»:
Գալուստ Արշակյան |
Նկատելի էր, որ սվարանցցիների համար աշխատանք ունենալը երազանքի նման մի բան է: Հանքի բացվելու մեջ են միայն տեսնում իրենց վիճակի բարելավումը: Պատրաստ են վտանգել նույնիսկ սեփական առողջությունը, միայն թե աշխատանք ունենան: Միայն տեղամասի համայնքային ընտանեական բժքույր Աստղիկ Գրիգորյանի համար է պատկերը լրիվ պարզ: Նա բոլորից լավ գիտի հանքի վնասակար ազդեցության մասին. «Առանց այն էլ մենք վտանգի տակ ենք. այն ջրերը, որ մենք ենք խմում, ուրանի վրայով են հոսում: Դրա համար է մեր մոտ չարորակ ուռուցքներից մահացությունների թիվը մեծ : Ոչ ոք պատկերացում չունի` ինչ կարող է լինել մեր առողջության հետ, բոլորը գիտեն, թե հանքի բացվելը իրենց կյանքը 3600 կփոխվի, չգիտեն՝ բացվի- չբացվի, մեկ ա մենք օգուտ չունենք: Լավ է նրա համար, ով շահույթ ունի»: Նրա հետ համակարծիք էր Դրաստամատ Ղազարյանը. «Հալիձորի դեպքն է կրկնվելու: Ճոպանուղու աշխատանքի համար էլ մի քանի գյուղացի-բանվոր գործի կանչեցին, լավ աշխատացրեցին, մի երկու քոռ կոպեկ տվեցին, քամակներին խփեցին ու տուն ուղարկեցին: Բա հո՞ իրենց մարդիկ պարապ չեն մնա»:
Այսպես դեռ երկար կշարունակվեր քննարկումը, եթե գյուղացիներից մեկը չասեր. «Մեկա նույն աղքատ մարդիկն ենք մնալու, գնամ այգիս ջրեմ, անասունը գոմ տանեմ, ինձ կերակրողն էլի դրանք են»:
Սեդրակ Գրիգորյանը, ով ծավալված զրույցի ժամանակ լսողի դերում էր, մենակ մնալով գյուղամիջում՝ մոտեցավ մեզ ու արտահայտեց իր կարծիքը. «Ներկա պահին աշխատում եմ Շահումյանի հանքում, ես ինքս էլ գիտեմ լավ բան չի բացվում, բայց մեկ ա էնտեղ չե՞մ աշխատում, ավելի լավ է հանքը բացվի, վերադառնամ ու գյուղում աշխատեմ, ընտանիքիս էլ մոտ կլինեմ»: Ներսիկի համար էլ իր առողջությունը...թանկ չէր. «Ինձ առողջություն պետք չի, ինձ աշխատանք է պետք ընտանիքս պահելու համար»:
Միայն 13-ամյա Միհրանի համարձակ միջամտությունը հուսադրեց մեզ, որ նոր սերունդը պայքարել գիտի. «Ես և իմ ընկերները համաձայն չենք, որ հանքը բացվի, եթե հանքը բացվի, մի քանի տարի հետո գյուղը տեղահան կանեն, իսկ ես չեմ ուզում գյուղից հեռանալ: Բա մեր գերեզմանները թողենք` ու՞ր գնանք: Մենք ենք վաղվա գյուղի տերերը: Ես նախընտրում եմ գյուղատնտեսությունն ու անասնապահությունը, բայց ոչ հանքարդյունաբերությունը»:
ՀԳ. Ծակ գրպանն ու դատարկ ստամոքսը ի վիճակի են հաղթել նույնիսկ սթափ ուղեղին:
Комментариев нет:
Отправить комментарий