15 июн. 2012 г.

"Քաղաքացիական հասարակության օրակարգ" թեմայով մարզային համաժողով

 Հունիսի 15-ին, ժամը 12:30-ին Գորիսում` "Սյունիք" հյուրանոցային համալիրում, տեղի ունեցավ "Քաղաքացիական հասարակության օրակարգ" թեմայով մարզային համաժողով: Համաժողովը նպատակ ուներ հնարավորություն ընձեռնել մարզերում գործող և տարբեր ոլորտներում գործունեություն ծաավալող ՀԿ-ներին, քաղաքացիական հասարակաության այլ կառույցներին վերհանել խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել օրենսդրական բարեփոխումների ճանապարհով: Համաժողողվին մասնակցեցին Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ՀԿ-ների, ՏԻՄ-երի, ԶԼՄ-ների և ՀԱԽ-երի ներկայացուցիչներ:


Վերհանված խնդիրները հիմք կհանդիսանան Երևանում ստեղծված աշխատանքային խմբերի համար, որոնք խնդիրներին կփորձեն տալ համապատասխան ձևակերպումներ, լրացնել խնդիրների ցանկը, մշակել առաջարկներ և այդ ամենը ներկայացնել Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողով մինչև աշնանային նստաշրջանի սկիզբը:

Համաժողովն իրականացվում է Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ:
Համաժողովի կազմակերպչական աշխատանքներն իրականացրեց ԳՈՒՄ ՀԿ-ն:



Комментариев нет:

Отправить комментарий