Показаны сообщения с ярлыком "Թափանցիկ հանրային ծառայություններ" ծրագիր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком "Թափանցիկ հանրային ծառայություններ" ծրագիր. Показать все сообщения

15 сент. 2012 г.

Խմելու ջրի միակ աղբյուրը գյուղամիջի ծորակն է. Լոր գյուղ

Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղի բնակիչ, 80-ամյա Պայծառ Հարությունյանն ափսոսանքով է խոսում այն մասին, որ տարիների ընթացքում իր գյուղում, բացի դպրոցի վերակառուցումից, որևէ առաջընթաց չի եղել: Լորեցիների միակ ունեցվածքը, ըստ նրա, միրգն է, այն էլ` «հրեն, բնության քմահաճույքից կախված»: «Նախորդ տարիներին ընկույզ ունեինք, խնձոր, և ապրանքափոխանակության միջոցով հացի, շաքարի փող էինք ապահովում, իսկ էս տարի ծառին տերև էլ չկա, կարտոֆիլն էլ հասցրինք ընդամենը երկու անգամ ջրել, չորացավ», - ասում է նա:

Անբարենպաստ եղանակի պատճառով ապրելու հիմնական միջոցից զրկված լորեցիների` օրվա գյուղամիջյան հիմնական խոսակցության թեման մոտակա ձմռանը դիմագրավելու արդեն ակնհայտ դժվարություններն են: Անելանելի վիճակում է հայտնվել գյուղացիներից մեկը` Էդիկը, ով փորձել է դիմացի անտառից էշով փայտ բերել և տուգանվել … մեկ միլիոն դրամով:

2 сент. 2012 г.

Սեպտեմբերի 3-ին կհոսանքազրկվեն...

''Հայաստանի էլեկտրական ցանցեր'' փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Սյունիքի մարզի`
10:30–15:00 Գորիս քաղաքի` Արցախյան խճուղին և Վանքի Տափ թաղը,
10:30–16:00 Քարահունջ գյուղը մասնակի և հարակից հանրային բաժանորդները,
11:00–14:00 Խոզնավար գյուղը,
11:00–16:00 Գեղի, Նոր Աստղաբերդ, Աջաբաջ, Չայքենդ, Բակավանք գյուղերը:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող 1-80 հեռախոսահամարով:         

24 авг. 2012 г.

Գազ, լույս,փայտ...այս շարքը արժանիորեն կարող է շարունակել աթարը


Մարիամ Մաթևոսյան
Ինչպես նախօրոք տեղեկացրել էինք, մենք պարեբար կներկայացնենք “Թափանցիկ հանրային ծառայություն” ծրագրի շրջանակներում Սիսիանի համայնքներ կատարած մեր այցերի մասին:

Եթե Գորիսի համայնքներում մարդկանց համար ձմռանը տաքանալու հիմանական միջոցը գազը կամ փայտն է, ապա Սիսիանի համայնքներում՝ “առաջատար դիրքերում” է աթարը, կամ ինչպես իրենք են ասում՝ քարման: Սիսիանի բոլոր գյուղերում էլ այս վառելիքը առաջատար է: Գյուղում շրջելիս՝ շատերի տների մոտ կտեսնես խնամքով կիտված աթարի կույտերը:

18 авг. 2012 г.

Սիսիան. հանրային ծառայությունների ոլորտում խնդիրները տարբեր են

Մարիամ Մաթևոսյան
Գորիսի մամուլի ակումբը “Տեղեկատվության ապահովում հանրային ծառայություննրում” ծրագրի շրջանակներում Գորիս քաղաքում և նրա 21 գյուղական համայնքներում հանրային ծառայությունների մատուցման իրավիճակը մոնիտորինգի ենթարկելուց հետո, փորձեց այս անգամ նմանատիպ վերլուծություն կատարել նաև Սիսանի տարածաշրջանի 18  /Սառնակունք, Գորհայք, Անգեղակոթ, Սպանդարյան, Իշխանասար, Բալաք, Լծեն, Շամբ, Շաքի, Տոլորս, Մուցք, Շաղատ, Բռնակոթ, Լոր, Աղիտու, Գետաթաղ,Սալվարդ, Աշոտավան/ գյուղական համայնքներում:
Այս գործընթացը կնպաստի Սյունիքի մարզում հանրային ծառայությունների ոլորտում տիրող իրավիճակի ավելի ընդհանրական պատկերի ստեղծմանը:
“Թափանցիկ հանրային ծառայություն” ծրագիրը իրականացվում է Վորլդ Վիժն Սիսիանի ՏԶԾ-ի աջակցությամբ:

16 авг. 2012 г.

"Թափանցիկ հանրային ծառայություն" ծրագիրը մեկնարկեց

Գյուղական բնակավայրերում մարդիկ չեն կարողանում հանրային ծառայություններից օրենքով նախատեսված տեղեկատվություն ստանալ, մատուցված ծառայությունների վատ որակի համար իրենց վերաբերմունքն արտահայտել:
Հասարակությունն անտեղյակ է հանրային ծառայությունների որոշումների կայացման գործընթացին, ծառայությունների մատուցման որակի ապահովման համար իշխանությունների կողմից իրականացվող նախաձեռնություններին, քանի որ հանրային ծառայություն իրականացնող կազմակերպությունները, տեղական իշխանությունները օրենքով նախատեսված տեղեկատվության տարածման քաղաքականություն չունեն մշակված:
Գորիսի մամուլի ակումբը 2012թ.օգոստոսի 1-ից Վորլդ Վիժն Սիսիանի ՏԶԾ-ի աջակցությամբ սկսել է Սիսիանի տարածաշրջանի 18 գյուղական համայնքներում /Սառնակունք, Գորհայք, Անգեղակոթ, Սպանդարյան, Իշխանասար, Բալաք, Լծեն, Շամբ, Շաքի, Տոլորս, Մուցք, Շաղաթ, Բռնակոթ, Լոր, Աղիտու,Գետաթաղ,Սալվարդ, Աշոտավան/ հետազոտություն իրականացնել` պարզելու գազամատակարարման, ջրամատակարարման, էներգամատակարարման ոլորտներում մատուցվող ծառայությունների վիճակը: Իրականացված մոնիտորինգի զեկույցը կտարածվի տարբեր ուղղություններով, խնդիրների մասին կպատրաստվի տեսանյութեր, որից հետո շահագրգիռ կազմակերպությունների հետ կմշակվի թափանցիկ ծառայություն մատուցելուն ուղղված մեխանիզմներ: