Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղի բնակիչ, 80-ամյա Պայծառ Հարությունյանն ափսոսանքով է խոսում այն մասին, որ տարիների ընթացքում իր գյուղում, բացի դպրոցի վերակառուցումից, որևէ առաջընթաց չի եղել: Լորեցիների միակ ունեցվածքը, ըստ նրա, միրգն է, այն էլ` «հրեն, բնության քմահաճույքից կախված»: «Նախորդ տարիներին ընկույզ ունեինք, խնձոր, և ապրանքափոխանակության միջոցով հացի, շաքարի փող էինք ապահովում, իսկ էս տարի ծառին տերև էլ չկա, կարտոֆիլն էլ հասցրինք ընդամենը երկու անգամ ջրել, չորացավ», - ասում է նա:
Անբարենպաստ եղանակի պատճառով ապրելու հիմնական միջոցից զրկված լորեցիների` օրվա գյուղամիջյան հիմնական խոսակցության թեման մոտակա ձմռանը դիմագրավելու արդեն ակնհայտ դժվարություններն են: Անելանելի վիճակում է հայտնվել գյուղացիներից մեկը` Էդիկը, ով փորձել է դիմացի անտառից էշով փայտ բերել և տուգանվել … մեկ միլիոն դրամով:
Համայնքի ղեկավարի` սեպտեմբերի 9-ին կայացած ընտրություններում գործող գյուղապետ Դավիթ Առուստամյանը վերընտրվել է և ասում է, որ դեռևս կիսատ գործեր շատ ունի: Լորեցիները նորից են վստահել համայնքի ղեկավարին, բայց չեն հավատում, որ «նրա ձեռքին բան կա». չգիտեն, թե գյուղապետարան ինչ է մտնում, ինչ են ուտում, բայց կարծում են, որ նրանք իրենց «ձեռքի եկածն անում են»:
21-ամյա Նազենի որոշել է, որ այլևս գյուղում չի ապրի, որովհետև բարեկարգ պայմաններ չկան: Նրա մայրը` Փնջիկը, 40 տարի առաջ է Գորիսից հարս եկել Լոր և այդ տարիների ընթացքում ոչ մի առաջընթաց չի նկատել: «Աշխարհն առաջ է գնում, մենք` հետ, տղաս պատերազմի մասնակից է, երկրորդ կարգի հաշմանդամ, ամեն տարի ընտրություններին գալիս են, խոսք տալիս, որ մեզ տուն կտան, մենք էլ ամեն ընտրության գնալուց հուսադրվում ենք, նրանց ասած թեկնածուի օգտին քվեարկում, բայց անարդյունք»,-ասում է Փնջիկը:
Լորեցիների ամենացավոտ խնդիրը խմելու ջուրն է: Մոտ 400 բնակիչ ունեցող Լորում ջրամատակարարումն ապահովվում է գյուղամիջի միակ աղբյուրի միջոցով: «Օրվա մեջ մի քանի ժամն անց ենք կացնում ջուր կրելով, էս որ թիվն է, որ մարդիկ էշով ջուր կրեն», - ասում է Պայծառ տատը: Ջրի հերթը, ըստ նրա, ձգվում է գյուղամիջի երկայնքով և այդպես ամբողջ օրվա ընթացքում:
«Չորս երեխա ունեմ, բոլորին էլ Ռուսաստան եմ ուղարկել, մնան, ի՞նչ անեն, անգամ ջուր չունենք, ամբողջ գյուղը գուղամիջի միակ աղբյուրից է ջուր ստանում, ո՞վ կարող է մեղադրել ինձ քայլիս համար. մեղքը կառավարությանն է, որ տեր չի կանգնում գյուղին: Մեզ միայն հիշում են ընտրությունից – ընտրություն», - ասում է Գոհարը:
«Մեր և Շենաթաղ գյուղերի ջրագիծն ընդհանուր է: Քանի որ հիմնական հատվածը պատկանում է նրանց, ուստի նրանք են տնօրինում ջրի գրաֆիկը»,- ասում է համայնքի ղեկավար Դավիթ Առուստամյանը: Ըստ նրա, մատակարարվող ջրի որակը նույնպես մտահոգող է, քանի որ հաճախ է պատահում, որ ծորակից կեղտոտ ջուր է հոսում:
Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կենտրոնից հաճախ ստուգումներ են կատարում Լոր գյուղում և ամեն անգամ տուգանքներ նշանակում՝ ջրում վնասակար միկրոտարրերի առկայության համար: Պատկերը, սակայն, չի փոխվում, որովհետև ջրագիծն անցնում է Շենաթաղ գյուղի գոմերի կողքով, որոշ հատվածներ ժամանակի ընթացքում վնասվել են, և ջուրը բաց եղանակով է հոսում:
Ջրի խնդրին հավասար Լորում մտահոգվում են նաև համագյուղացի բանաստեղծ Համո Սահյանի տան անմխիթար վիճակով: 2014 թվականին կնշվի նրա ծննդյան 100-րդ ամյակը, բայց լորեցիներն ասում են` իրենք անհարմար են զգում, որ բանաստեղծի տունը ժամանակի հետ ավերակների է վերածվում: Հոբելյանական տարում նախատեսվող միջոցառումների հիմնական մասը, նրանց կարծիքով, պետք է անցկացվի հենց բանաստեղծի ծննդավայրում: «Ճար լիներ, կոպեկ-կոպեկ կհավաքեինք, բայց էս խայտառկությունը չէինք տանի», - ասում են Լորում:

Անահիտ Գրիգորյան
Մարիամ Մաթևոսյան
Комментариев нет:
Отправить комментарий