6 апр. 2011 г.

Երկիրը մագնիսական հզոր փոթորիկի մեջ է հայտնվել

Ապրիլի 6-ի երեկոյան Երկրի վրա հերթական մագնիսական փոթորիկն է սկսվել։ Գեոմագնիսական տատանումների ինդեքսը Kp սանդղակով հասնում է մինչեւ 6-ի։ ԱՄՆ օվկիանոսի եւ տիեզերքի եղանակի կանխատեսումների ազգային վարչության (NOAA) տվյալներով, մագնիսական հուզումները սանդղակով սկսել են ավելանալ Երեւանի ժամանակով ժամը 16։00-ի սահմաններում եւ հասել են «կարմիր հատվածին» ժամը 19։00-ի սահմաններում, հաղորդում է «РИА Новости»-ին։

Ներկայումս Kp ինդեքսը, որով որակավորվում է գեոմագնիսական ակտիվությունը, արդեն հասել է 6-ի։

Նշենք, որ այս սանդղակում 10 աստիճան կա։ 0-3-ը համապատասխանում է հանգիստ գեոմագնիսական վիճակին, 4-րդ աստիճանից՝ արդեն գեոմագնիսական հուզումներ են գրանցվում, իսկ 5-ից 9-ը աստիճանների դեպքում, արդեն սկսվում է գեոմագնիսական փոթորիկների դասակարգումները։

Մագնիտոսֆերայում փոթորիկը կարող է մի ամբողջ օր տեւել, որովհետեւ Արեգակի վրա գրանցվել է եզակի ուժգնությամբ պլազմայի արտահոսք։

Հիշեցնենք, որ մագնիսական փոթորիկները առաջանում են Արեգակից պլազմայի (լիցքավորված մասնիկների) արտահոսքի հետեւանքով: Դրանք բախվում են Երկրի մագնիտոսֆերային, որը սկսում է տատանվել, ինչի արդյունքում երբեմն խափանվում է ռադիոկապը, իսկ սրտանոթային հիվանդություն ունեցող մարդկանց մոտ հնարավոր է առողջության կտրուկ վատթարացում սկսվի։
                                                                                                                    News.am

Комментариев нет:

Отправить комментарий