Տեսանյութը` Արմեն Հովակիմյանի
Показаны сообщения с ярлыком "Համագործակցությունը` ՄԻՊ միջոց". Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком "Համագործակցությունը` ՄԻՊ միջոց". Показать все сообщения
17 дек. 2012 г.
15 дек. 2012 г.
14 дек. 2012 г.
5 дек. 2012 г.
4 дек. 2012 г.
ՄԻՊ Սյունիքի մարզային կենտրոնում կայացավ աշխատանքային հանդիպում
Ծրագրի համակարգող Շուշան Օհանյանը ներկայացրեց ցանցի՝ մինչ այժմ կատարած աշխատանքները, պատմեց ընթացիկ ու առաջիկա գործողությունների մասին:
Քննարկվեցին Մարդու իրավունքների ոլորտում առկա այն խնդիրենը, որոնց լուծման համար նախատեսվում են քայլեր
ձեռնարկել 2013թ:
16 нояб. 2012 г.
Միավորում, որի արդյունքում ծնվեցին լուրջ խնդիրներ
Արմեն Հովակիմյան
Կառավարության 2011թ. հունիսի 10-ի N 781-Ն որոշմամբ՝ ՛՛Սիսիանի պետական հումանիտար քոլեջ՛՛ ՊՈԱԿ-ը միացման ձեւով վերակազմակերպվել է՝ միացվելով ՛՛Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջ՛՛ ՊՈԱԿ-ին՝ վերանվանվելով ՀՀ ԿԳ նախարարության ՛՛Սիսիանի պետական քոլեջ՛՛ ՊՈԱԿ-ի: Սիսիանում նման փոփոխության ԿԳ նախարարությունը գնացել է երկու՝ Սիսիանի պետական հումանիտար քոլեջում ստեղծված ֆինանսական ծանր իրավիճակի եւ ակնկալվող դիմորդների սակավության պատճառով: Միավորման արդյունքում հումանիտար քոլեջի մի շարք աշխատակիցներ, որոնք ի դեպ հիմա չեն աշխատում, ոչ միայն չեն ստացել իրենց վերջնահաշվարկները, այլեւ նախորդ տարիներից կուտակված արտաբյուջեով չվաճարված աշխատավարձերի պարտքը:
14 нояб. 2012 г.
“Եթե անկեղծ՝ ինձ թվում էր, թե տեսնելու եմ սովորական մի ներկայացում, բայց…” (տեսանյութ)
Մարիամ Մաթևոսյան
Յուրաքանչյուր մարդ ծնված օրվանից, անգամ մինչ ծննդյան վկայականը, նախախնամությամբ իր հետ լույս աշխարհ է բերում նաև մի…ոչ վավերագիր՝ հավասարության իրավունք: Նրա իրավունքները՝ հետագա ողջ կյանքում, ամրագրված են ու կյանքի են կոչվում իրավական օրենք-փաստաթղթերով, մի ընդհանրական ձևակերպմամբ՝ Մարդու իրավունքներով:
“Գորիսի մամուլի ակումբը”, Գորիսի կանանց զարգացման “Ռեսուրս կենտրոն” հիմնադրամի հետ համատեղ, “Համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության միջոց” ծրագրի շրջանակներում, ինտերակտիվ բեմադրության միջոցով, անդրադարձավ Մարդու իրավունքներին՝ մասնավորապես “Երեխայի իրավունքները” թեմային:

8 нояб. 2012 г.
23 окт. 2012 г.
Իմ պատմությունը
Մեր հերոսը պատմում է այն բոլոր դժվարությունների մասին, որոնք կապված են հիվանդության հետ:
Տեսանյութը` Անահիտ Բաղդասարյանի
6 сент. 2012 г.
10 июл. 2012 г.
15 июн. 2012 г.
«Ինձ առողջություն պետք չի, ինձ աշխատանք է պետք ընտանիքս պահելու համար»
Մարիամ Մաթևոսյան
Միայն Չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերության կողմից Սվարանցի հանքը ձեռք բերելուց հետո միայն ասես...Հայաստանն իմացավ, որ Սյունիքի մարզում է գտնվում Սվարանց գյուղը, ավելին՝ գյուղի տարածքում, նախնական տվյալներով, երկաթի պաշարներ են հաստատվել: Որից հետո լուրը տարածվեց աշխարհով մեկ: Ու, պետությունների մակարդակով, իրենք իրենց մեջ որոշեցին, որ...սարն ումն է...Իսկ թե հանքը շահագործելուց հետո, ով ինչ ռիսկային գոտում կհայտնվի, ինչ հետևանքներ կարձանագրվեն, նրանցից ոչ մեկին չհետաքրքեց:
«Հանրային իրազեկվածության ու մասնակցության բարձրացում Սյունիքի մարզում լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, մենք, փոքրիկ լրագրողական թիմ կազմելով, որոշեցինք պարբերաբար հանրությանը տեղակատվություն հաղորդել Սվարանցի եկաթի հանքի հնարավոր շահագործման ընթացքի, զարգացումների մասին, տեղեկացնել գործընթացի մարամասներ` շահագործման լիցենզիա տրամադրելու թույլտվությունից մինչև ճանապարհաշինության լիցենզիա ստանալը:

26 апр. 2012 г.
"Քաղաքացիական լրագրությունը, ցանցերը որպես մարդու իրավունքների պաշտպանության միջոց"

Ապրիլի 26-ին ՄԻՊ Սյունիքի մարզային կենտրոնում տեղի ունեցավ դասընթաց՝ "Քաղաքացիական լրագրությունը, ցանցերը որպես մարդու իրավունքների պաշտպանության միջոց" թեմայով: Դասընթացավարն էր տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Մանակցում էին Գորիսի, Սիսիանի և Մեղրիի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Խոսվեց այն մասին, թե քաղաքացիական լրագրողները ինչպես կարող են օգտագործել սոցիալական ցանցերը, ինչպես կարելի է ճիշտ ու տեղին օգտագործել բջջային հեռախոսները:
30 мар. 2012 г.
"Ինչպես լուսաբանել ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) գործընթացը"
ՄԻՊ Սյունիքի մարզային կենտրոնում մարտի 30-ին տեղի ունեցավ դասընթաց` "Ինչպես լուսաբանել ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) գործընթացը" թեմայով: Դասըթացավարն էր Սառա Պետրոսյանը ( hետաքննող լրագրողների ընկերակցություն www.hetq.am ): Նա մի քանի անգամ մասնակցել է Հայաստանի կողմից ներկայացվող այլընտրանքային (ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման համաձայն մարդու իրավունքների ոլորտում ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ) զեկույցների կազմմանը:
16 мар. 2012 г.
Մամուլը շեփորահարում է, հասարակությունը՝ ծամում, բայց ցավը 2 ընտանիքների պատերից ներս է…
Մարդու իրավունքների պաշտպանության Սյունիքի մարզային կենտրոնի գրասենյակում կայացավ «Անչափահասները՝ սեռական բռնության զոհեր» թեմայով հանդիպում: «Համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության միջոց» նախաձեռնության շրջանակներում անցկացված հանդիպմանը մասնակցում էին մանկավարժներ, հոգեբաններ, անչափահասների գործերով պատասխանատուներ, իրավաբաններ, քաղաքային իշխանության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ներկաները դիտեցին 2011թ. սեպտեմբերին Գորիս քաղաքում և 2012թ. փետրվարին Հարթաշեն գյուղում սեռական բռնության ենթարկված անչափահասների մասին պատմող տեսանյութեր, որոնք պատրաստել է «Գորիսի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամը:

15 мар. 2012 г.
Անվճար իրավաբանական խորհրդատվություն
“Համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության միջոց” նախաձեռնության շրջանակներում “ՄԻՊ Սյունիքի մարզային կենտրոնի” գրասենյակում չորեքշաբթի և հինգշաբթի օրերին,ժամը 14.00-17.00-ին իրակացվում է անվճար իրավաբանական խորհրդատվություն:
Գորիսի մամուլի ակումբ, ք.Գորիս, Անկախության 2,028420731, 099135235, 091024677
Գորիսի մամուլի ակումբ, ք.Գորիս, Անկախության 2,028420731, 099135235, 091024677
8 февр. 2012 г.
"Համագործակցությունը` մարդու իրավունքների պաշտպանության միջոց"
”Գորիսի մամուլի ակումբ” ՀԿ-ն «Մարդու իրավունքների ազգային ցանց» ծրագրի շրջանակներում մարզի մի շարք հասարակական կազմակերպությունների հետ ստեղծել է "Մարդու իրավունքների պաշտպանության Սյունիքի կենտրոն" ցանց, որի համագործակցված նախաձեռնություններն ուղղված կլինեն մարզում ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերականի հանձնարարականների իրականացման գործընթացի դիտարկմանը, տեղեկատվական բազայի ստեղծմանը, գործընկեր այլ կազմակերպությունների հետ ՄԻ իրավիճակի մասին ՀԴՊ պարտականությունների կատարման զեկույցների համար տեղեկատվության և առաջարկների փոխանակմանը:
21 окт. 2011 г.
Համագործակցությունը` մարդու իրավունքների պաշտպանության միջոց
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության նախաձեռնությամբ Գորիսի մամուլի ակումբի գրասենյակում "Մարդու իրավունքների ազգային ցանց" ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում` մարզի մի շարք հասարակական կազմակերպությունների հետ` ստեղծելու "Մարդու իրավունքների պաշտպանության Սյունիքի կենտրոն" ցանց, որի համագործակցված նախաձեռնություններն ուղղված կլինեն ռեգիոնում ՄԱԿ-ի
Подписаться на:
Сообщения (Atom)