Մարիամ Մաթևոսյան
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Երևանի մամուլի ակումբը (ԵՄԱ) և Ստամբուլում գտնվող Համաշխարհային քաղաքական միտումների կենտրոնը (GPoT) ս.թ. մայիսի 24-ից հունիսի 6-ը համատեղ իրականացնում են ավտոբուսային շրջագայություն Թուրքիայի և Հայաստանի տարածքում: Շրջագայության նպատակն է հնարավորություն ընձեռել հայ և թուրք լրագրողներին բացահայտել հարևան երկիրը, ինչպես նաև վերաբացահայտել սեփական երկիրը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի և Թուրքիայի հասարակությունների փոխադարձ ճանաչմանը, ինչու չէ նաև հայ և թուրք լրագրողների միջև մասնագիտական կապերի հաստատմանը: Ընթացքում պատրաստվում են տեսանյութեր, հարցազրույցներ ու վերլուծականներ, որոնք հրապարակվում են հայկական և թուրքակական լրատվամիջոցներում: Հունիսի 2-ին համագործակցող լրագրողների խումբն այցելեց Գորիս. Գորիսի մամուլի ակումբի սրահում կայացած հանդիպման հենց սկզբում աշխույժ քննարկում ծավալվեց: Թուրք լրագրողներն իրենց հիացմունքը հայտնեցին քաղաքի ճարտարապետության առթիվ, միաժամանակ խնդրելով պատմել Գորիս քաղաքի պատմությունը:
Այնուհետև քննարկման թեմա դարձան թուրքական լրատվամիջոցների ազատությունը, երկու պետությունների միջև մշակութային համագործակցության հնարավորությունները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված պետական քաղաքականությունը: Խոսելով Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ընդունման մասին, հյուրերից մեկը նկատեց.. “ Մենք այստեղ ենք տարբեր մտածելակերպով և տարբեր քաղաքական հայացքներով և չեմ ուզում, որ դուք ինձ մի ամբողջ պատկերի մեջ տեսնեք, մենք՝ ամենքս էլ տարբեր ենք ու տարբեր դիրքորոշում ունենք հարցի վերաբերյալ:”:
Հանդիպման վերջում Արթուր Խոջաբաղյանի նախաձեռնությամբ սրահում հնչեց մեծն Կոմիտասի "Շողեր ջան" և 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի ստեղծված "Բազում են քո գթությունդ" երգերը:
Հանդիպման վերջում Արթուր Խոջաբաղյանի նախաձեռնությամբ սրահում հնչեց մեծն Կոմիտասի "Շողեր ջան" և 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի ստեղծված "Բազում են քո գթությունդ" երգերը:
Комментариев нет:
Отправить комментарий