2 нояб. 2012 г.

Զբոսաշրջային նոր հնարավորություններ Սյունիքում

Մարիամ Մաթևոսյան
Սյունիքի մարզը միշտ էլ առանձնացել է իր ճոխ ու փարթամ բուսականությամբ, հարուստ պատմամշակույթային վայրերով և ժառանգությամբ:
Երբ խոսքը վերաբերվում է «Տուրիզմը Սյունիքում» թեմային, գրեթե բոլորը մտովի այդ ցուցակում առաջնային դասում են Գորիսի տարածաշրջանում գտնվող հնագույն Տաթևի վանական համալիրը, աշխարհի ամենաերկար, անկանգառ «Տաթևեր» ճոպանուղին, Խնձորեսկի նորակառույց, բայց արդեն իր տեսակի մեջ մեծ համբավ վայելող ճոճվող կամուրջը, Սիսիանում գտնվող «Զորաց քարերը»… Բայց արի ու տես, որ այսքանով տեսարժան վայրերը Հայաստանի հարավում չեն սահմանափակվում:

Սյունիքի մյուս քաղաքներում ևս կան շատերի կողմից դեռևս չբացահայտված վայրեր, որոնք արժանիրորեն կարող են համալրել Հայստանի լավագույն «Տեսարժան վարեր» անվանացուցակը: Հենց այդ նպատակն էլ հետապնդում էր հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Հայաստանում գործող տուրիստական գործակալների և լրագրողների ճանաչողական այցը Կապան և Մեղրի:
Ծրագիրը կյանքի է կոչվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցակցություն ծրագրի (EDMC), ինչպես նաև Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի հյուրընկալության ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում:


Մեկնարկը տրվեց Կապանի Երկրագիտական թանգարանից, որտեղ տնօրեն Գրիշա Սմբատյանի ուղեցությամբ ներկաները ծանոթացան թանգարանում ցուցադրվող Սյունիքի հարուստ մշակույթային ժառանգությանը:

Հանդիպումը շարունակվեց Կապանի քաղաքապետարանում, որտեղ ներկաներին ողջունեց Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը. «Ուրախ ենք բոլորին ընդունել Սյունիքում: Զուր չէ ասված, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Մենք ունենք այն բոլոր պոտենցյալները, որպեսզի տուրիզմը մեր երկրում էլ ավելի զարգանա: Այս այցելության ժամանակ դուք դրանում ևս մեկ անգամ կհամոզվեք»:

Այնուհետև ներկաներին ցուցադրվեց Նադյա Պասկուալի կողմից մշակված և վերջերս հրատարակված Սյունիքի մարզի տուրիստական ուղեցույցը: Այն իր մեջ ներառում է կարճաժամկետ երթուղիներ ամբողջ Սյունիքով:

Հանդիպմանը ներկա հյուրանոցային ծառայությունների տնօրենները ներկայացրին իրենց հնարավորություններն ու պայմանները, ու հարցուպատասխանի միջոցով ներկաները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Արմեն Մովսիսյանի կարծիքով՝ մեծ սխալ թույլ տված կլինեն կապանցիները, եթե չօգտվեն բնության տված ռեսուրսները. «Աստված մեզ այնպիսի չքնաղ բնություն է տվել, որ տուրիստ չընդունելը մեծ սխալ կլինի: Մեր ժողովուրդը անգործության է մատնված, այնինչ կարող է դրսից հյուրեր ընդունել, ուղեկցել, հարգել ու պատվել: Կառավարության մակարդակով՝ աչքը պետք է քաղցր պահել Հարավային Սյունիքի վրա, դրանով և ժողովրդին օգուտ կտան, և անգործության թիվը կկրճատվի Հայաստանում»:

Այցի գործնական հանդիպումների մանրամասներն առավել համառոտ հաջորդիվ…
                                                                                                                              hetq.am

Комментариев нет:

Отправить комментарий