8 июн. 2012 г.

Փորձագետ. Միանշանակ չի կարելի պնդել, թե երեկ երեկոյան ինչ են տեսել մարդիկ երկնակամարում


Միանշանակ չի կարելի պնդել, թե երեկ երեկոյան ինչ են տեսել մարդիկ երկնակամարում, բայց այն շատ նման է եղել բալիստիկ հրթիռի: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշան տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Հունիսի 7-ի երեկոյան, ժամը 21:50-ի սահմաններում, բավական մեծ տարածքի բնակիչենր (Թուրքիայից մինչեւ Իսրայել) տարօրինակ երկնային երեւույթ են տեսել: Սկզբում կոնի նմանվող երեւույթը հայտնվել է երկնքի հյուսիս-արեւմտյան մասում: Հետո եղել է բռնկում, պտույտ, որից հետո լույս արձակող գունդը բաժանվել է երկու պտտվող կետերի, որից հետո այն անհետացել է:

Փորձագետի խոսքով, միանշանակ պնդել, որ դա ռուսական կամ իրանական հրթիռ է եղել, չի կարելի, հատկապես հաշվի առնելով, որ այդ թեմայի շուրջ պաշտոնական հայտարարություն չի եղել:«Բացառված չէ, որ դա կարող էր ինչ-որ երկնաքար լինել կամ չբացահայտված թռչող օբյեկտ: Սակայն վիճակագրությունը վկայում է, որ ՉԹՕ-ների մասին լուրերի ավելի քան կեսը երեւակայության արդյունք է, մոտ 40 տոկոսի դեպքում խոսքը երկրային ծագման օբյեկտի մասին է եւ միայն աննշան դեպքերում է, որ անհնար է լինում դրանք բացատրել»,-նշել է փորձագետը:

Ինչ վերաբերում է երեկվանին, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, թեեւ պաշտոնական տեղեկատվության բացակայությանը, տեսածը բնորոշ է բալիստիկ հրթիռների համար, օբյեկտի պտույտները, մասերի բաժանումը, ռեակտիվ շիթը` լուսավոր կոնուսի տեսքով:

Նշենք, որ նախօրեին ՌԴ Պշատպանության նախարարությունը իրականացրել է միջմայրցամաքային բալիստիկ «Տոպոլ» հրթիռի հաջող մեկնարկ: Մեկնարկը տրվել է Երեւանի ժամանակով ժամը 21:39-ին Աստրախանի մարզի «Կապուստին Յար» պոլիգոնից:

Հրթիռի ուսումնական մարտական մասը տրված ճշգրտությամբ խոցել է պայմանական թիրախը Ղազախստանի Սարի-Շագան» պոլիգոնում:

Նույնպիսի երեւույթ 2009թ. դեկտեմբերին տեսել էին Նորվեգիայի երկնքում ռուսաստանյան «Բուլավա» հրթիռի անհաջող մեկնարկից հետո:

Եթե երկնային երեւույթը երկրային ծագում ուներ, հարց է ծագում` դա ուժի ցուցադրում էր` հաշվի առնելով ՀՀՊ եւ G20-ի առաջիկա գագաթնաժողովի, նաեւ իրանական հարցով Մոսկվայի եւ Վաշինգթոնի արմատական հակասությունները:     news.am

Комментариев нет:

Отправить комментарий