Քրիստինե Հայրապետյան
Գորիսի քաղաքային պատկերասրահում բացվեց գեղանկարիչ Մելքոն Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը, որին ներկա էին տեղական իշխանության ներկայացուցիչներ, գորիսյան արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
Ներկայացման խոսքով հանդես եկավ Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանը: Նրա բնութագրմամբ` Մելքոն Հովհաննիսյանը հայ ամենաինքնատիպ գեղանկարիչներից է, որն առանձնանում է իր հետաքրքիր, ժանրային ու ոճական լուծումներով, կատարման տեխնիկայով, ասելիքի փիլիսոփայությամբ: Նա պաստելային ոճի առաջին նկարիչներից է:
Մելքոն Հովհաննիսյանը Հայաստանի Նկարիչների միության անդամ է: Մասնակցել է միջազգային, համամիութենական, հանրապետական ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայի մի շարք երկրներում:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Ֆրանսիայի Վիեն քաղաքի` Հայ մշակույթի տան հովանավորությամբ, և ինչպես Ժ.Մարտիրոսյանը նշեց, նրանց մշտական հովանավորության շնորհիվ է, որ Գորիսի քաղաքային պատկերասրահում կազմակերպվում են անվանի նկարիչների ցուցահանդեսներ, և արդեն թվով քսանմեկերորդ գեղանկարչին է հյուրընկալում Գորիսը:
Քաղաքապետը համայնքային իշխանության կողմից շնորհակալագիր հանձնեց անվանի գեղանկարչին` գորիսյան արվեստասեր հասարակությանը գեղագիտական արժեք ներկայացնող ստեղծագործությունների ցուցադրության համար:
Սա Գորիսում նկարչի աշխատանքների երկրորդ ցուցադրությունն էր. առաջին ցուցահանդեսը կազմակերպվել էր չորս տարի առաջ: Այս անգամ նկարիչը ներկայացավ իր նոր աշխատանքներով, որոնք հիացրին թե’ ոճային, թե’ գունային յուրօրինակ լուծումներով, թե’ ասելիքով: Նկարչի խոսքով` իրեն ստեղծագործելու ներշնչանք հաղորդում բնությունը. “Բնության շունչն եմ արտանկարում …և փորձում եմ այն տեսանելի ու զգալի դարձնել բոլորին”:

Комментариев нет:
Отправить комментарий