Անահիտ Բաղդասարյան
Ռիման (անունն իր պահանջով փոխված է, քանի որ վերջինս գտնում է, իր ձևակերպմամբ, որ իրենք գովազդի անհրաժեշտություն ու կարիք չունեն) արդեն տասը տարի է “Եհովայի վկաներ” քրիստոնեական կրոնական կազմակերպության անդամ է:
-Երկար տարիներ աթեիստ եմ եղել, հիմա կարծում եմ`աննպատակ ապրել եմ: Երբեմն միայն գնացել եմ եկեղեցի, մոմ վառել` չիմանալով՝ որ կրոնն է ճշմարիտ: 62 տարեկան հասակում, երբ գնացի Մոսկվա, ազատ ժամանակ ավելի շատ ունեի ու սկսեցի ամենայն լրջությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը: Վերջապես ես էլ, երկար փնտրտուքներից հետո, գտա ճշմարիտ կրոնը,համոզված եմ` գոնե ինձ համար,-պատմում է նա:
Բայց, ի հակառակ Մարինեի, Ռիմայի մյուս աղջիկը ոչինչ լսել չի ուզում Եհովայի վկաների մասին. միանշանակ մերժում է նրանց հետ կապված ամեն ինչ:
Այն հարցին, թե, արդյոք մարդիկ, հասարակությունն իր նկատմամբ խտրական վերաբերմունք ունե ՞ ն, տիկին Ռիման պատասխանեց. «35 տարի Գորիս քաղաքում աշխատել եմ որպես խոհարար, վերջին տարիներին էլ, իբրև ՀՀ-ի անապահով քաղաքացի, օգտվել եմ բարեգործական ճաշարանից ու երբևէ չեմ զգացել, որ ինձ այլ կերպ վերաբերեն: Իհարկե, առանձին ակնարկներ լինում են, բայց դրան էլ նորմալ եմ վերաբերում. ի վերջո ամեն մարդ իր ընտրությունն ունի ու իր մարդկային տեսակը, իր գաղափարը»:
Ինչպես բոլոր Եհովայի վկաները, տիկին Ռիման էլ չի ծխում, ալկոհոլ չի օգտագործում ու նշում է միայն Հիսուս Քրիստոսի մահը` մյուս բոլոր օրերը/մեզ համար տոնական/ համարելով հեթանոսական ծագում ունեցող տոներ:
Տիկին Ռիմայի փաստմեց, որ Գորիսում թվով մոտ երկու տասնյակ Եհովայի վկաներ կան, որ կենտրոն չունեն, բայց շաբաթական 2 անգամ հավաքվում են անդամներից մեկի տանը, որի ընթացքում սովորում ու փառաբանում են Հիսուս Քրիստոսին և մեկ օր էլ քարոզչություն են իրականացնում:
Նա պատմեց նաև քարոզչության ընթացքում հանդիպած խոչընդոտների մասին. «Հակառակություններ ու վեճեր լինում են ու դա էլ բնական եմ համարում: Եթե Աստծո որդուն պախարակեցին, անարգեցին, խարազանեցին, մեզ հետ էլ, բոլորովին էլ զարմանալի չէ, որ նույն կերպ վարվեն: Քանի որ մենք Աստծո խոսքը քարոզողներն ենք, ուրեմն`մենք Աստծուց ենք վախենում, ոչ թե` մարդկանցից` սովորական մահկանացուներից»:
Տիկին Ռիմայի դուստր Մարինեն էլ հավելեց, որ քրոջ որդին տատիկի հետ հաճախում է հավաքների ու անգիր գիտի Աստվածաշնչի ամեն մի տողը: Ու թե ինչու երեխային չեն թողնում իր հեքիաթների ու մուլտֆիլմերի հետ, թե, արդյոք, նպատակահարմար է երեխային կրոնական հավաքների տանելը, տիկին Ռիման պատասխանեց, որ իր երեխայի համար ինքն է պատասխանատու ու, ի արդարացումն իր արածի, Աստվածաշնչից… որոշ մեջբերումներ անեց…
Տիկին Ռիման ակնկալում է, որ մի օր Հիսուսը կմեղմի բոլոր տառապանքները, բոլորը կիմանան իսկական ճշմարտությունը և հավիտենական կյանք կունենան:
Չմոռանամ նասել նաև, որ մեր զրույց վերջում տիկին Ռիմայից մի քանի գրքեր նվեր ստացա…
Комментариев нет:
Отправить комментарий