1 мар. 2011 г.

Գործունեություն, որի առանցքում մարդու իրավունքն է

"Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն"  հասարակական կազմակերպության Գորիսի մասնաճյուղը, որի առաքելությունը իրավապաշտպան և լուսավորչական գործունեության ճանապարհով մարդու իրավունքների և ազատությունների ապահովմանն աջակցելն է, ստեղծվել է 1997թ.: Մասնաճյուղն իրականացնում է` ամենօրյա անվճար իրավաբանական խորհրդատվություն, քաղաքացիների իրավունքների պաշտպանություն, ստեղծում և տարածում ՀՀ առանձին նորմատիվային ակտերը լուսաբանող և դրանց մասին տեղեկացնող հուշաթերթեր, աջակցում է հանրակրթական դպրոցներում իրավական կրթության իրականացմանը:

Մասնաճյուղն ունի 4 աշխատակից և Սյունիքի մարզի համայնքներում գործունեություն ծավալող 23 կամավոր:

Մասնաճյուղը ներկայումս ընդգրկված է  "Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն"  հասարակական կազմակերպության ընթացիկ հետևյալ երկու ծրագրերի իրականացման աշխատանքներում` "Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ 2008-2011" և "Տարածաշրջանում հասարակական–քաղաքական գործընթացների ժողովրդավարացման տեմպերի արագացման և իրավապաշտպան գործունեության ընդլայնման ճանապարհով բնակչության և հասարակական տեղական կազմավորումների քաղաքացիական ակտիվության բարձրացում":

Այդ ծրագրերի իրականացման շրջանակներում մասնաճյուղն իրականացնում է իրավապաշտպան և լուսավորչական գործնեություն: Գյուղական համայնքներում կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ: Սեմինարների թեմաները ներառում են ՀՀ Սահմանադրությունը, ՙԵրեխայի իրավունքների մասին՚  ՀՀ օրենքը,  ՙԿանանց նկատմամաբ բռնության վերացման՚ ՄԱԿ-ի հռչակագիրը և այլ թեմաներ: Սեմինարներ են կազմակերպվում նաև ՀԿ-ի տեղական կամավորների համար (կամավորական շարժումներ, հաղորդակցության և ցանցային համագործակցության հիմունքներ, սոցիալական փոփոխություն և այլն): 

Նշված ծրագրերի իրականացման համար նախատեսված են դասընթացներ նաև ՔՀԿ-ների համար` միտված նրանց ստեղծմանն ու զարգացմանը: Այս ոլորտի թեմաններն են`քաղաքացիական հասարակություն, տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, հասարակական կազմակերպություն հասկացություն, հասարակական կազմակերպություններն ու հարկային օրենսդրությունը, հասարակական կազմակերպությունների կառավարում, ծրագրերի մշակում, կառավարում եւ գնահատում. միջոցների հայթայթում, կազմակերպության ռազմավարական պլան, համայնքի մոբիլիզացիա և հզորացում և այլն: Մասնաճյուղն իրականացնում է նաև դասընթացների շարք` ուսուցանողների ուսուցման նպատակով: 

Դասընթացները վերաբերում են ոչ ֆորմալ կրթության ճանաչման Եվրոպական մեխանիզմներին, հակամարտությունների կառավարմանը դասընթացի կազմակերպման ընթացքում, ընկալման մեխանիզմներին, դասընթացի ծրագրի մշակմանն ու կազմակերպմանը և այլն: Պրակտիկ աշխատանքների միջոցով հարստացվում է մասնակիցների կարողությունները Եվրոմիության ՙԵրիտասարդությունը շարժման մեջ՚ ծրագրերի մշակման և ներկայացման նպատակով: Վերոհիշյալ դասընթացները վարում է հրավիրված փորձագետը` սկսած 2008 թվականի դեկտեմբերից: Իրականացվում է ամենամսյա սեմինարների եռօրյա շարք:

Ներկայումս տեղական երեք հասարակական կազմակերպություն Եվրոմիության երիտասարդական փոխանակման ծրագրերին մասակցելու նպատակով պատրաստում են առաջարկներ:Մասնաճյուղը պատրաստակամ է օգտակար լինել ու համագործակցել թե հասարակական կազմակերպությունների և թե նրանց շահառուների հետ:

Հասցեն` ք.Գորիս, Ուսանողական փ. 9/5, հեռախոս` 0284 2.43.43:

1 комментарий:

  1. Анонимный6:44 AM

    Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Սախարովի կենտրոնին ակտիվ գործունեության համար:

    ОтветитьУдалить