2 мар. 2011 г.

Անազատության մեջ գտնվող մարդը եւս ազատության իրավունք ունի

Իրավունքների տեղեկատվական կենտրոնը մեկն է Գորիսում գործող այն հասարակական կազմակերպություններից, որոնք փորձում են աջակցել տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանությանը: Հանրային իրազեկումների, ուսուցողական դասընթացների, մշտադիտարկումների, կլոր սեղանների, քննարկումների միջոցով ԻՏԵԿ-ը ձգտում է ոչ միայն հասարակական հնչեղություն հաղորդել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, այլև տարբեր նախաձեռնությունների շրջանակում նպաստել այդ խնդիրների լուծմանը:

Կազմակերպության նախագահ Մարատ Դադունցի խոսքով կազմակերպությունն արդեն իսկ բազմաթիվ հաջողություններ է ձեռք բերել, սակայն նա առավել կարևորում է այն աշխատանքը, որը ՙՀասարակական մոնիտոտրոինգ` հանուն իրավունքների պաշտպանության՚ ծրագրի շրջանակներում իրականացվեց ՙԳորիս՚ քրեակատարողական հիմնարկում: ՙԱյս ծրագիրը ոչ միայն հնարավորություն ընձեռեց մեկ կարեւոր քայլ եւս կատարել Սյունիքի մարզում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում,այլեւ էլ ավելի բարձրացրեց կազմակերպության հեղինակությունը, ընդլայնեց համակիրների շրջանակը՚, -ասում է Մարատը և շարունակում, որ շատ է կարևորում նաև այն, որ ծրագրի շնորհիվ Գորիսի, Կապանի, Սիսիանի, Մեղրու ՁՊՎ-ի աշխատակիցները ձեռք են բերել գիտելիքներ ձերբակալվածների իրավունքների և առհասարակ, մարդու իրավունքների վերաբերյալ ՀՀ կողմից վավերացված միջազգային փաստաթղթերի մասին£ Ծրագրի արդյունավետությունների մեջ Մարատ Դադունցը կարևոր է համարում նաև քաղաքացիական հասարակության և ոստիկանության, քրեակատարողական հիմնարկի համագործակցությունը £

Օրենսդրական քննարկումներից, բացի Իրավունքների տեղեկատվական կենտրոնի ուշագրավ նախաձեռնություններից մեկը Ոստիկանության Սյունիքի մարզի ՁՊՎ-երում« ՙԳորիս՚ քրեակատարողական հիմնարկում իրականացված մոնիտորինգն է, որը նպատակ ուներ պարզել ՙՁերբակալված և կալանավորված անձանց մասին՚ օրենքով սահմանված կարգի և չափանիշերի համապատասխանությունը:

Նախքան մոնիտորինգի իրականացումը կազմվել է մոնիտորինգի իրականացման հանձնախումբ, որի անդամները 5-օրյա դասընթացի ընթացքում վերապատրաստվել են մոնիտորինգի անցկացման համար: Կազմված հարցաթերթիկ-անկետաներում ընդգրկվել են, մասնավորապես, այն հարցերը, որոնց ապահովումը հանգեցնում է ձերբակալված և կալանավրված անձանց տարաբնույթ իրավունքների պաշտպանությանը: Ձեռք են բերվել նաև անհրաժեշտ թույլտվությունները համապատասխան նախարարությունների կողմից ու ձեռնարկելով նաև մյուս անհրաժեշտ միջոցները` կատարվել մոնիտորինգային այցելություններ Սյունիքի մարզի ոստիկանության Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի քաղաքների ՁՊՎ-եր և ՙԳորիս՚ ՔԿՀ: Մոնիտորինգներն իրականացվել են դիտորդական սկզբունքով ու հարցումների միջոցով.ուսումնասիրվել են խցերի կենցաղային պայմանները, սննդակարգը, պահելու ռեժիմը, ինչպես նաեւ ձերբակալված ու կլանավորված անձանց քաղաքացիաիրավական, մշակութային միջոցառումների մասնակցության ու կալանավորված անձանց արտաքին աշխարհի հետ կապը պաշտպանելու, իրավունքների ու ազատությունների հետ կապված խնդիրները:

ՙՄեր կազմակերպությունն առաջինը չէ և ոչ էլ միակը, ով մտահոգ է քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց իրավունքների պաշտպանությամբ, և իրականացված մոնիտորինգի արդյունքները տարբեր ուղղությաններով տարածելու, դրա շուրջ քննարկելու միջոցով մենք մեկ անգամ ևս բարձրաձայնեցինք, որ անազատության մեջ ապրող մարդը ևս ազատ ապրելու իրավունք ունիմ սակայն կարծում եմ, որ տեղական կազմակերպության գործունեւոթյան, հեղինակության բարձրացման համար դա կարևոր իրադարձություն էր, ինչպես նաև հանձինս մեր կազմակերպության, այժմ շատ քաղաքացիներ տեսնում են որպես իրենց իրավունքների պաշտպանների՚, -ասում Է Մարատ Դադունցը: Իրավունքների տեղեկատվական կենտրոնի ուշադրության կենտրոնում է նաև երիտասարդների իրավական գիտելիքների բարձրացման խնդիրը: Մարզի Կապան, Գորիս քաղաքի երիտասարդների իրավապաշտպան գործունեությանն աջակցելու համար կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացնում է ՙԵրիտասարդները հանուն իրավունքների պաշտպանության՚ ծրագիրը, որի շրջանակներում մարզի երտասարդների մասնակցությամբ խորհրդատվական կենտրոններ են ստեղծվում Կապանում, Գորիսում, որի արդյունավետ աշխատանքի համար կազմակերպվում են դասընթացներ, ստեղծվում մարդու իրավուքների ոլորտին առնչվող տեղեկատվական գրադարաններ:

Комментариев нет:

Отправить комментарий