Հայաստանի ԱԺ-ն մարտի 2-ին ընտրեց մարդու իրավունքի նոր Պաշտպան: Նա իրավաբան Կարեն Անդրեասյանն է, ով Արմենիա հեռուստաընկերությամբ նաեւ Իրականում հաղորդաշար էր վարում, ինչպես նաեւ եղել է նույն հեռուստաընկերությամբ հեռարձակված Ֆորտ Բոյար նախագծի պրոդյուսեր:
Այժմ արդեն Կարեն Անդրեասյանը Հայաստանի մարդու իրավունքի Պաշտպան է: Նրան գաղտնի քվեարկության ընթացքում կողմ է քվեարկել 83, իսկ դեմ` 13 պատգամավոր: Անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթկիկ: Հիշեցնենք, որ Անդրեասյանի թեկնածությունը ՄԻՊ պաշտոնի համար առաջադրել է խորհրդարանի մեծամասնությունը` ՀՀԿ-ն: Նոր Պաշտպանը երդում է տվել եւ հեռացել ԱԺ-ից, առանց լրագրողներին հանդիպելու: Կարեն Անդրեասյանը ՄԻՊ միակ թեկնածուն էր: Այլ թեկնածու առաջադրված չէր:
Հիշեցնենք, որ մարդու իրավունքի նախկին Պաշտպան Արմեն Հարությունյանն իր պաշտոնից հրաժարական տվեց ՄԱԿ-ում գործ ստանալու պատճառով:
Կարեն Անդրեասյանը Իրավաբանական գիտությունների թեկնածու է, Երևանի պետական համալսարանի դոցենտ և ՀՀ փաստաբանների պալատի անդամ: 1994-2002 թվականներին Կ. Անդրեասյանը սովորել և մասնագիտացել է մի շարք հաստատություններում, այդ թվում` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի Համալսարանում, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի Համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում:

Комментариев нет:
Отправить комментарий