«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Բազիսային», «Ստանդարտ», «Թիմ», «Կորպորացիա», «Պրոֆեսիոնալ», «Մեր մարդիկ», «Բիզնես ալյանս», «Բիզնես ցանց», «Բիզնես օպտիմա» եւ «Բիզնես ակտիվ» սակագնային փաթեթներում շարժական ինտերնետ ծառայության սակագնի իջեցման մասին:
Ընկերությունից հայտնում են, որ 2011թ. ապրիլի 1-ից GPRS-ինտերնետի փոխանցած/ստացած տվյալների 1ՄԲ սակագինը վերոնշյալ սակագնային փաթեթների բաժանորդների համար կկազմի 29 դրամ, ներկայիս` 90 դրամի փոխարեն:
«GPRS-ինտերնետ ծառայության սակագնի իջեցմամբ “ԱրմենՏել” ընկերությունն ընդառաջում է հաճախորդների առաջարկներին: Ինտեգրված օպերատորի նոր առաջարկը միտված է բջջային ինտերնետ ծառայության աճող պահանջարկի բավարարմանը, առաջարկելով բաժանորդներին համաշխարհային ցանցի հնարավորություններից օգտվելու էլ ավելի հարմարավետ պայմաններ», - նշեց «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Комментариев нет:
Отправить комментарий