30 мар. 2011 г.

Այս տարի Հայաստանում գազը չի թանկանա

Հայաստանում 2011թ. ընթացքում գազի գնի բարձրացում չի լինելու։ Այս մասին այսօր` մարտի 30-ին Հրազդանի ՋԵԿ կատարած այցելության ընթացքում լրագրողներին հայտնեց «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը՝ ավելացնելով, որ սոցիալապես անապահով խավի համար սպասվում է գազի սակագնի զեղչ։ «Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ գազ օգտագործող սոցիալապես անապահով ընտանիքների համար ապրիլի մեկից սպասվում է գազի սակագնի նվազեցում։ Ըստ նախնական տվյալների՝ այս ընտանիքների թիվը 49500 է, սակայն ցուցակներում որոշակի ճշտումներ են կատարվում, եւ հնարավոր է առաջիկայում այդ թիվն ավելանա», - նշեց Հարությունյանը:

Ըստ «ՀայՌուսգազարդի» տնօրենի, ցուցակում ներառված սոցիալապես անապահով բաժանորդները սպառած 300 խմ գազի դիմաց կվճարեն յուրաքանչյուր խմ համար 100 դրամ, իսկ եթե 300 խմ ավելի լինի սպառած գազը, հավելյալ խմ-ի դիմաց կվճարեն գործող՝ 132 դրամ սակագին։

Հարությունյանը նշեց, որ սակագնի զեղչը «ՀայՌուսգազարդ»-ի ռեսուրսների հաշվին չի լինելու։ «Երեւանի ՋԵԿ-ի արդիականացման աշխատանքների շնորհիվ խնայված միջոցներ են առաջացել, որոնք կուղղվեն անապահով խավի համար սակագնում զեղչ կատարելուն»,- եզրափակեց «ՀայՌուսգազարդ»-ի տնօրենը։
                                                                                                           News.am

Комментариев нет:

Отправить комментарий