27 мар. 2011 г.

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ամսական 100 դոլարի առեւտուր է կատարում

Հայաստանում առեւտրի շրջանառությունը 2011 թ. փետրվարին կազմել է մոտ 122 մլրդ դրամ (մոտ 330 մլն դոլար)։ Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ստացվում է, որ յուրաքանչյուր հայաստանցի փետրվարին 38 հազ. դրամի (մոտ 100 դոլար) առեւտուր է իրականացրել, որը մոտ է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Առեւտրի շրջանառության այս ցուցանիշը կամ համատարած աղքատության, կամ ստվերային շրջանառության մեծ ծավալի վկայություն է։ Նկատենք, որ հունվարին առեւտրի շրջանառությունն ավելի քիչ է եղել՝ մոտ 100 մլրդ դրամ (մոտ 270 մլն դոլար)։

Որպես կանոն՝ Հայաստանում առեւտրի շրջանառությունը կտրուկ աճում է Ամանորի նախօրեին եւ կտրուկ նվազում դրան հաջորդող ամսում։ Օրինակ՝ 2010 թ. դեկտեմբերին միայն մանրածախ առեւտրի շրջանառությունը Հայաստանում կազմել է 192 մլրդ դրամ (մոտ 520 մլն դոլար)։
                                                                                                                             News.am

Комментариев нет:

Отправить комментарий