7 июн. 2011 г.

Համացանցից օգտվելը մարդու անքակտելի իրավունք է. ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը համացանցից օգտվելու իրավունքը ճանաչել է մարդու անքակտելի իրավունք: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում:

Այսպիսով, աշխարհագրական տարածքներում ինտերնետի անջատումը 2011-ի հունիսից կհամարվի մարդու իրավունքների ոտնահարում: Հաղորդագրության հեղինակները հայտնել են, որ ՄԱԿ-ի համապատասխան բանաձևն ընդունվել է հունիսի 3-ին, երբ Սիրիայում իշխանություններն անջատել էին ինտերնետը:

ՄԱԿ-ի կողմից ընդունված փաստաթղում ասվում է, որ համացանցում տեղեկատվության տարածումը պետք է լինի առավելագույնս ազատ և սահմանափակվի միայն այն դեպքում, եթե խախտվում են այլոց իրավունքները:

ՄԱԿ-ի որդեգրած դիրքորոշմանը համահունչ է ԱՄՆ-ի կողմից ընդունված նոր ինտերնետային ռազմավարությունը, որն ընդունվել է 2011-ի մայիսին: Պետքարտուղարության կողմից ընդունված փաստաթղթում ընդգծվում է համացանցի հասանելիության կարևորությունն ու ինտերնետի միջոցով հասարակական կարծիքն արտահայտող կազմակերպությունների, խմբերի հետ համագործակցության նշանակությունը:

Հիշեցնենք, որ Սիրիայում շարունակվում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը պահանջող ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումները: tert.am

Комментариев нет:

Отправить комментарий