7 июн. 2011 г.

Անհումոր երկրների TOP 10-ը

Կազմվել է այն երկրների ցանկը, որտեղ բնակվում են ամենավատ հումորի զգացումն ունեցող մարդիկ: Հարցմանը մասնակցել է մոտ 30.000 մարդ 15 երկրներից:

The Daily Telegraph-ը տեղեկացնում է, որ առաջին տեղում գերմանացիներն են, ովքեր, ըստ հարցվածների, նախապատվությունը տալիս են ճշտապահությանն ու պատասխանատվության զգացումին, իսկ երկրորդ տեղում Ռուսաստանի հայտնվելու պատճառների մասին ոչինչ չի նշվում: Անհումորների առաջատարների եռյակն էլ եզրափակում է Թուրքիան:

Մեծ Բրիտանիան, որ ավանդաբար համարվել է ինքնատիպ անգլիական հումորի կրողը, հայտնվել է չորրորդ տեղում:

Ամբողջությամբ անհումոր TOP 10-ը հետևյալ տեսքն ունի.
  1. Գերմանիա
  2. Ռուսաստան
  3. Թուրքիա
  4. Մեծ Բրիտանիա
  5. ԱՄՆ
  6. Ֆրանսիա
  7. Լեհաստան
  8. Բելգիա
  9. Նիդերլանդներ
  10. Կանադա                                                                                                          asekose.am

Комментариев нет:

Отправить комментарий