19 мая 2011 г.

Ուշադրություն. Like կոճակը հետևում է օգտագործողներին

Facebook սոցցանցի Like կոճակը, ինչպես նաև Twitter-ի Tweet-ն օգտագործվում են ամեն տեսակի բովանդակություն տարածելու համար, սակայն դրանք նաև հավաքում են ինֆորմացիա այն մասին, թե որ կայքերում են եղել օգտագործողները: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։

Կոճակները, որոնք կոչվում են նաև սոցիալական վիջեթներ, տեղադրված են գրեթե բոլոր կայքերում ու բլոգներում: The Wall Street Journal-ի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ նույնիսկ այդ կոճակներից չօգտվելու դեպքում Facebook-ն ու Twitter-ը «տեղեկանում» են օգտագործողների՝ տվյալ կայքում գտնվելու մասին:

Facebook-ի կոճակը տեղադրված է աշխարհի 1000 ամենաայցելվող կայքերում, իսկ Tweet-ն ու Google-ի կոճակները՝ դրանց 20% և 25%-ում:

Բավական է, որ օգտագործողը վերջին մեկ ամսվա ընթացքում օգտված լինի Facebook-ից, Twitter-ից կամ Google-ից (այսինքն՝ log in եղած լինի), և ցանցերը սկսում են հավաքել այցելված կայքերի մասին տեղեկություն:

Սակայն Facebook-ը և Google-ը պնդում են, որ հավաքագրվող տեղեկություններն անանուն են, և իրենք օգտագործողներին հետևելու նպատակ չունեն: Facebook-ի ներկայացուցչիներն ասում են, որ տվյալները սոցցանցից ջնջվում են 90 օրվա ընթացքում, մինչդեռ Google-ում դրանք ջնջվում են երկու շաբաթում, իսկ Twitter-ում՝ ավելի արագ:

Ընկերությունները վստահեցնում են, որ այդ տվյալներն օգտագործվում են միայն կոճակների արդյունավետությունը չափելու համար:

Սոցիալական վիջեթներն առաջին անգամ հայտնվել են հինգ տարի առաջ այնպիսի ծառայությունում, ինչպիսին Digg-ն է:                                         http://asekose.am

Комментариев нет:

Отправить комментарий