27 сент. 2012 г.

Մուրացկանությո՞ւն, թ՞ե բիզնես

Քրիստինե Հայրապետյան
Ընդմիջմանը տուն էի գնացել… Դուռր ծեծեցին, ու մայրս բացեց: Մի կին էր՝ մոտ 60-65 տարեկան: Տեղացի չէր: Կնոջ ձեռքին մի քանի հատ փոքր մոմեր կային, դրանք մեկնեց մորս կողմն ու արագ-արագ ասաց. "Բարև Ձեզ, մատաղի համար փող եմ հավաքում, ինչքանով կարող եք՝ օգնեք…Աստված կօրհնի ձեզ…": Ու էլի ինչ որ բաներ ասաց… Մայրս, գթասրտությունից դրդված, վերցրեց մոմերը ու մինչ շրջվեց, որ փողը բերի՝ կինն իրեն չկորցնելով՝ անամոթաբար ավելացրեց. "Մարդ կա 1000 դրամով ա օգնում, մարդ էլ կա՝ 2000-ով": Միջանցքում կանգնած լսում էի ու մտքումս հանդիմանում մորս, որ շուտ չճանապարհեց այդ կնոջը: Մորս հետևից գնացի ու ասացի, որ հանկարծ երկու հարյուր դրամից ավելի փող չտա: Մայրս անհարմար զգալո՞ւց, թե՞ խղճահարությունից, ուզում էր հազար դրամ տալ՝ չթողեցի: Ինչքան մանրադրամ կար դրամապանակում՝ մոտ 350 դրամ, տվեց նրան: Կինն առանց քաշվելու նայեց գումարին, տեսավ, որ իր պանհաջածից քիչ է, շատ դժգոհ տոնով շնորհակալություն հայտնեց ու գնաց:

Առաջին անգամը չէ, որ Հայաստանի տարբեր վայրերից գալիս, դռնեդուռ են ընկնում ու փող հավաքում. մեկը` " մատաղի համար", մյուսը՝ "հիվանդ երեխայի", մեկ ուրիշը … Եվ ինչե~ր ասես չեն հորինում, միայն թե խղճահարություն առաջացնեն:

Եթե իսկապես փող չունեն՝ ինչպե՞ս են Հայաստանով մեկ շրջում…

Ի՞նչ է սա, մուրացկանության նո՞ր ձև, թ՞ե բիզնես...

Комментариев нет:

Отправить комментарий