Սեպտեմբերի 28-ը տեղեկատվության ազատության միջազգային օրն է: Մեր երկրում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ՀՀ Ազգային ժողովն ընդունել է 2003 թվականի սեպտեմբերի 23-ին: Օրենքն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրվանից, միայն նշված օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերն են ուժի մեջ մտել 2004 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաեւ տեղեկություններ ստանալու կարգը, ձեւերը եւ պայմանները:«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի գործողությունը տարածվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների եւ դրանց պաշտոնատար անձանց վրա:

Комментариев нет:
Отправить комментарий