Հայաստանի կառավարությունը որոշ ուշացումով այսօր՝ ապրիլի 7-ին որոշում ընդունեց գարնանային զորակոչը սկսելու վերաբերյալ։ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` պարտադիր զինվորական ծառայության են զորակոչվում 18-ից մինչև 27 տարեկան արական սեռի զորակոչիկները, որի հիման վրա շարքային կազմի զորակոչը եւ զորացրումը կատարվում է հանրապետության նախագահի հրամանագրով` տարին երկու անգամ` ապրիլ-հունիս եւ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, իսկ զորակոչի ենթակա շարքային կազմի թվաքանակը եւ զորակոչի անցկացման ու կազմակերպման գործընթացը սահմանում է ՀՀ կառավարությունը:
Կառավարության որոշմամբ հանրապետության գլխավոր դատախազին հանձնարարվել է զորակոչից խուuափող քաղաքացիների նկատմամբ oրենքով uահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպեu նաեւ այդ բնույթի գործերով հետաքննության եւ նախաքննության oրինականության նկատմամբ հuկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահuկողության տակ:
Հատկանշական է, որ կառավարությունը մեկ այլ որոշմամբ օրենսդրական նախաձեռնություն է հանդես բերելու «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ։ Փոփոխությունը բխում է այն հանգամնքից, որ 12-ամյա կրթական համակարգին անցնելու կապակցությամբ բարձր դասարանցի աշակերտները արդեն ավարտական դասարանում դառնում են 18 տարեկան։ Ստացվում է, որ բանակ պետք է զորակոչվեն դպրոցականները։ Օրենսդրական փոփոխության արդյունքում կրթական ծրագրերում ներգրավված քաղաքացիները 2012 թվականից բանակ կզորակոչվեն 19 տարեկանից։

Комментариев нет:
Отправить комментарий