19 мая 2011 г.

Ամերիկացին 25000 համբուրգեր է կերել

2001 թ. ամերիկացի Գորսկեն 17.500 Բիգ Մակ է կերել, 2005 թ. նա այդ թիվը հասցրեց 20.500: Եվ ահա այս տարի 57-ամյա ամերիկացին համաշխարհային ռեկորդ է սահմանել` նրա կերած Բիգ Մակերի քանակը հասել է 25 հազարի:

Գորսկեյի խոսքերով` նա սկսել է նման կերակուրով սնվել 1972 թ. և կշարունակի դա անել մինչև մահ:

Որքան էլ տարօրինակ է, նա չի տառապում գեր քաշից, խոլեստերինի հետ խնդիրներ նույնպես չունի: Ամեն երկուշաբթի նա 6 Բիգ Մակ է գնում, իսկ երեքշաբթի` 8: Նշենք, որ Գորսկենի կինն այդքան էլ գոհ չէ իր ամուսնու կերակուրից:                  http://mardik.am

Комментариев нет:

Отправить комментарий