20 мая 2011 г.

Գյուղնախարար. սպասվում է ծիրանի միջին բերք

Այս տարի կունենանք պտղի միջին բերք, մասնավորապես` ծիրանի մասով: Այդ մասին այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն են թողել կարկտահարությունները բերքի վրա` նախարարը դժվարացավ պատասխանել, ասելով, որ առայժմ մոնիտորինգ է իրականացվում:

Նախարարը հերքեց այն տեղեկատվությունը, որ նախալեռնային գոտիներում ծիրանի բերքը ուժեղ վնասվել է, թեեւ դրանում համոզվելու համար, օրինակ, կարելի է այցելել Երեւանի մերձակա Գառնիի տարածաշրջան: Ինչ վերաբերում է մյուս մշակաբույսերին, ապա, նախարարի խոսքով` սպասվում է խաղողի բարձր բերք: Նախորդ տարվա համեմատ աճ կլինի մյուս մշակաբույսերի գծով, իսկ գյուղմթերքների գները շուկայում կնվազեն մոտ 10-15 տոկոսով:                                                                                                    news.am

Комментариев нет:

Отправить комментарий