Իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե իբր Սիսիանում երեխաներ են գողացել: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Սիսիանում պտտվող լուրերի համաձայն, քաղաքի թիվ 2 դպրոցից իբրեւ թե առեւանգել են 5-րդ դասարանի աշակերտուհի ոմն Նարինեին: Ըստ շրջանառվող լուրերի, աղջկան նստեցրել են սեւ Վոլգա մանկիշի մեքենա եւ տարել:
Ըստ դպրոցի տնօրեն Հրանտ Ազարումյանի, դպրոցում սովորող աշակերտներից մեկը դպրոց գալիս քրոջը պատմել է, որ արտասահմանում երեխաներ են առեւանգում:
Դասապրոցեսին, երբ քույրերից մեկը դուրս է եկել ջուր խմելու, նկատել է, որ մորուքով մի մարդ, մի դպրոցականի ձեռքից բռնած դուրս է գալիս դպրոցի դարպասներից: “Աղջիկը երեւակայել է թե առեւանգում են դպրոցականին ու ինքն այդ մասին սկսել է պատմել բոլորին: Իսկ իրականում դպրոցականին տուն տանողը պապիկն է եղել”,- պատմում է Հ. Ազարումյանը:
Ոստիկանության Սիսիանի անչափահասների տեսչության պետ Լիլիթ Զահանգիրյանի տեղեկատվությամբ, իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նման բան գոյություն չունի:
“Տեղեկություն ստանալուն պես ոստիկանության Սիսիանի բաժնում ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական եւ պրոֆիլակտիկ միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվեց, որ Սիսիանի վարչական տարածքում անհայտ կորածներ չկան եւ առ այսօր առեւանգման ոչ մի դեպք չի գրանցվել: Հարկ ենք համարում տեղեկացնել հասարակությանը, մանկավարժական կոլեկիվներին, դպրոցների եւ նախակրթարանների տնօրեններին զերծ մնալ խուճապ եւ անհանգստություն առաջացնող տեղեկատվություն տարածելուց, նման դեպքերում հարկավոր է անմիջապես դիմել ոստիկանությանը”,- տեղեկացրել է Ջահանգիրյանը: lragir.am

Комментариев нет:
Отправить комментарий