2005-2006 թվականներին քննարկում էին, թե բլոգերը սպառնում են «ոչնչացնել» զանգվածային լրատվամիջոցները՝ թերթերը, ամսագրերը: ԶԼՄ-ները վճարում էին նույն մետաղադրամով՝ հաճախ բացասաբար արձագանքելով «բլոգերի սպառնալիքներին»: Այսօր ԶԼՄ-բլոգ կապն արդեն կենսական փաստ է. ամերիկյան թոփ 100 թերթերից 95-ը բլոգեր ունեն:
Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ նույնպես բլոգ են վարում՝ այն լսարանի հետ շփման արդյունավետ միջոց համարելով: Որոշները դրա անհրաժեշտությունը չեն տեսնում եւ շարունակում են իրենց գործունեությունը ծավալել օֆլայն տիրույթում:
Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գտնում է, որ լրատվամիջոցի բլոգը պետք է կորպորատիվ բլոգ լինի, որտեղ կտեղադրվեն տվյալ լրատվամիջոցի ներքին կյանքը հետաքրքիր անկյունից ներկայացնող նյութեր:
«Այսինքն՝ լրատվամիջոցի բլոգը լավագույնս կաշխատի, եթե, օրինակ, ներկայացնի ԶԼՄ-ի ներքին խոհանոցը, այն ցույց տա ոչ պաշտոնական կողմից: Թե չէ՝ բլոգ բացել եւ այնտեղ արտատպել սեփական նյութերը անիմաստ կրկնություն է»,- ասում է նա:
Փորձագետի կարծիքով՝ ուրիշ է, երբ ԶԼՄ-ի լրագրողներն են բլոգեր վարում, ավելի անկաշկանդ, իրենց դեմքով են ներկայանում ընթերցողին: Այս դեպքում լրատվամիջոցը հնարավորություն է ստանում գովազդել նաեւ իր լրագրողներին, ստեղծել հայտնի դեմքեր, որոնք հենց բլոգերի շնորհիվ ճանաչված կդառնան հասարակության կողմից:
«Ցավոք, հայկական ԶԼՄ-ներում նման խնդիր գրեթե չի դրվում»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:
Մեդիա փորձագետի կարծում է, որ, այնումենայնիվ, ԶԼՄ-ի արդիականությունը չափվում է ոչ թե բլոգ ունենալ-չունենալով, այլ բլոգի եւ ընդանրապես այլընտրանքային լրատվամիջոցների կոնցեպտուալ հասկացումով եւ կիրառմամբ: media.am
Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ նույնպես բլոգ են վարում՝ այն լսարանի հետ շփման արդյունավետ միջոց համարելով: Որոշները դրա անհրաժեշտությունը չեն տեսնում եւ շարունակում են իրենց գործունեությունը ծավալել օֆլայն տիրույթում:
Հայկ Գեւորգյան«Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու
Դժվար պայմաններում ենք աշխատում: Բլոգ պահելու համար լրացուցիչ աշխատակիցներ են անհրաժեշտ, իսկ մենք ամբողջությամբ ինքնաֆինանսովորմամբ ենք աշխատում, չենք կարող մեզ բլոգավար թույլ տալ: Եթե մեր լրագրողները գրեն, պիտի դրան ժամանակ տրամադրեն, իրենց աշխատանքը լավ չանեն: Ես մեր լրագրողիներին աշխատանքային ժամերին թույլ չեմ տա զբաղվել կողմնակի գործերով, ինչպիսին բլոգն է, իսկ աշխատանքից հետո նրանք հոգնած կլինեն, այդ դեպքում բլոգի որակը կընկնի: Դեռ դրանով զբաղվելու իմաստ չեմ տեսնում:Անդրանիկ Թեւանյան7or.am կայքի խմբագիր
2 տարի առաջ բացել ենք 7 or.am-ի բլոգը, քանի որ բլոգն ավելի սերտ հաղորդակցության միջոց է, որտեղ կարող ես ստանալ ընթերցողների արձագանքները, կարծիքները: Բլոգի միջոցով քննարկումների ազատ դաշտ է ստեղծվում, որը, կարծում ենք, շատ արդյունավետ է ստացվում: Բլոգում հիմնականում կրկնվում են կայքէջում տեղադրված նյութերը: Կայքից տեղափոխում ենք այն վերլուծական նյութերը, հացրազրույցներն ու լուրերը, որոնք մեր կարծիքով հետաքրքիր են եւ կարող են քննարկում առաջացնել:Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գտնում է, որ լրատվամիջոցի բլոգը պետք է կորպորատիվ բլոգ լինի, որտեղ կտեղադրվեն տվյալ լրատվամիջոցի ներքին կյանքը հետաքրքիր անկյունից ներկայացնող նյութեր:
«Այսինքն՝ լրատվամիջոցի բլոգը լավագույնս կաշխատի, եթե, օրինակ, ներկայացնի ԶԼՄ-ի ներքին խոհանոցը, այն ցույց տա ոչ պաշտոնական կողմից: Թե չէ՝ բլոգ բացել եւ այնտեղ արտատպել սեփական նյութերը անիմաստ կրկնություն է»,- ասում է նա:
Փորձագետի կարծիքով՝ ուրիշ է, երբ ԶԼՄ-ի լրագրողներն են բլոգեր վարում, ավելի անկաշկանդ, իրենց դեմքով են ներկայանում ընթերցողին: Այս դեպքում լրատվամիջոցը հնարավորություն է ստանում գովազդել նաեւ իր լրագրողներին, ստեղծել հայտնի դեմքեր, որոնք հենց բլոգերի շնորհիվ ճանաչված կդառնան հասարակության կողմից:
«Ցավոք, հայկական ԶԼՄ-ներում նման խնդիր գրեթե չի դրվում»,- ասում է Սամվել Մարտիրոսյանը:
Մեդիա փորձագետի կարծում է, որ, այնումենայնիվ, ԶԼՄ-ի արդիականությունը չափվում է ոչ թե բլոգ ունենալ-չունենալով, այլ բլոգի եւ ընդանրապես այլընտրանքային լրատվամիջոցների կոնցեպտուալ հասկացումով եւ կիրառմամբ: media.am
Комментариев нет:
Отправить комментарий