4 мар. 2011 г.

Facebook-ը սոսկ սոցիալական ցանց չէ, այն հասարակության քաղաքական ակտիվություն ապահովող գործիք է. փորձագետ

Հայաստանում հասարակությունը աստիճանաբար դառնում է քաղաքականապես ավելի ակտիվ, ինչը շատ վերլուծաբաններ պայմանավորում են ինտերնետի տարածմամբ: Քաղաքացիական ակտիվությանը նպաստող գործոն են դարձել սոցիալական կայքերը: Մասնավորապես, Facebook սոցիալական ցանցի հայ օգտագործողների թիվը վաղուց անցել է 100 հազարից:

«Արդեն անժխտելի է, որ սոցիալական ցանցերը Հայաստանում օգտագործվում են որպես գործիք` հասարակական ու քաղաքական գործունեություն ծավալելու ու քարոզչություն տարածելու համար: Հայաստանում բազմաթիվ ակցիաներ հնարավոր եղավ կազմակերպել բլոգերների, եւ ընդհանուր առմամբ ֆեյսբուքահայերի ակտիվության շնորհիվ: Ահա թե ինչու այս գործիքը հետզհետե ավելի վախեցնող է դառնում իշխանությունների համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գյումրեցի վերլուծաբան Տիգրան Պետրոսյանը:

Ակտիվ ֆեյսբուքական, նաեւ ՀԱԿ-ի անդամ Առաքել Սեմիրջյանն էլ կարծում է , որ համապատասխան մարմիների պայքարը սահմանափակվում է նրանով, որ կեղծ անձնական էջեր են բացում: Նրա խոսքով, վերջերս Facebook-ում ակտիվություն դրսեւորող, հասարակությանը հայտնի մարդկանց անունով կեղծ էջեր բացվեցին, սակայն դա շատ արագ կանխվեց: Այդ անունների շարքում էր, օրինակ, հայտնի իրավապաշտպան Արթուր Սաքունցի անունը:

«Արաբական աշխարհում տեղի ունեցած հեղափոխությունների հիմքում էլ իրենց ուրույն դերն են խաղացել սոցիալական ցանցերը: Ահա թե ինչու Լիբիայում օրինակ ինտերնետը միտումնավոր անջատել են: Պատահական չէ նաեւ այն որ արաբական շեյխերը շուրջ 150 մլդ դոլար են առաջարկում ՝ Facebook-ը գնելու համար , քանի որ հասկանում են որ facebook-ը միայն անհատներին միմյանց միացնող սոցիալական ցանց չէ, այլ՝ գերարագ հաղորդակցման, տեղեկատվությունը սփռելու միջոց»,-նշել է Տիգրան Պետրոսյանը:
                             
                                                                                                                             News.am

Комментариев нет:

Отправить комментарий