Երևանը` այսքա~ն մոտ ու այսքա~ն անհաս, այսքա~ն նման և այսքա~ն ուրիշ, այսքա~ն ամենքինը ու այսքան ընդամենը ոմա~նց, այսքա~ն հին ու այսքան…գերնորագո~ւյն, այսքա~ն արյանդ ճանաչ ու այսքան ինքը քեզ օտա~ր. այսքա~ն շքեղ ու խղճալի այսքա~ն… Երևա՞ն է, արդյոք, ողջը` Հյուսիսայինից մինչ Բանգլադեշ, մինչ…
Դրանք ուրիշ են` տարածքներ են Երևան կոչվող, բնակեցված տարածքներ, ուր, մեղմ ասած, կենսամակարդակը տատանվում է ոչ ավել, ոչ պակաս` սանձարձակ ցոփությունից մինչ մարտնչող սովամահություն, ուր կամ անպարագիծ հարուստ են կամ` ինքնապարտակված տկար…կետեր…Կամ էլ` արյան կամ երբեմնի իներցիային անձնատուր…ինելեկտուալ մոլորյալներ, որ հավատում են արթմնի երազից մեկեն արթնանալուն…
Մի անկեղծ խղճահարություն ես տածում այն երևանաբնակների նկատմամբ, որ կույր-կույր հավատալով իրենց քաղաքացի լինելուն, էլ զորու էլ չեն գիտակցել, որ երբեմնի` աքլորականչ-բարի լույսով իրենց մայր օջախներիՏԱՆ ՈԳԻՆ սգում է իրենց… քանակական գորշ տարալուծումը քաղաք-պատրանքին…Այստեղ, այս բազմադեմ քաղաքում կամ երկրի տարեկան բյուջե արժեցող մեքենաներն են ճախրում կամ հազիվ…չեն ճախրում վաղուց իրենց անդեմ մարմիններից հոգնած հոգիները…Եվ ողջն այս… քաղաքամայր Երևան է կոչվում: Ա~յ քեզ մայր…
Լենա Հովսեփյան
Լենա Հովսեփյան
Комментариев нет:
Отправить комментарий