Կիրակի, մայիսի 22-ին, ժամը 21-ից, մոտ կես ժամ կարկուտ է տեղացել Կապանի տարածաշրջանի Եղվարդ, Խդրանց, Ագարակ գյուղերի վրա: Այս պահի դրությամբգյուղերըհոսանքազրկվել են:
Գյուղացիները խուճապի մեջ են: Խդրանցի գյուղապետ Անդրանիկ Բաբայանի խոսքով, գյուղում համարյա բան չի մնացել. կարկուտի հաստությունը մոտ 16 սմ-ի է հասնում: «Ծառերի վրա տերև չի մնացել, լրիվ ցանքսերը ոչնչացվել են, չգիտենք` ինչ է լինելու մեր վիճակը»,- ասաց գյուղապետը:
Վնասի չափերը դեռ կճշտվեն, սակայն կառավարությունը փոխահատուցում կտա՞ տուժածներին՝ հարց է: Արմեն Դավթյան
Վնասի չափերը դեռ կճշտվեն, սակայն կառավարությունը փոխահատուցում կտա՞ տուժածներին՝ հարց է: Արմեն Դավթյան
Комментариев нет:
Отправить комментарий