30 мая 2011 г.

Հեռուստացույցը և երեխան

Հեռուստացույցը վատ է անդրադառնում երեխաների հոգեկան ներաշխարհի եւ վարքագծի վրա: Ամերիկյան Օլբանի քաղաքի համալսարանի գիտնականները ԱՄՆ տարբեր քաղաքների 3000-ից ավելի կանանց շրջանում հարցումներ են անցկացրել, որոնց երեխաները 1998-2000թթ. երեք տարեկան են եղել: Հարցվածների երեխաների մեծ մասը ամեն օր հեռուստացույց էր նայում, օրական միջինը` 3 ժամ, իսկ հեռուստացույցը առնվազն 5 ժամ միացրած էր լինում: Վերլուծելով մի քանի հանգամանքներ` մայրերի հակվածությունը դեպրեսիաների նկատմամբ, քաղաքի կրիմինալ հատվածներում տիրող կյանքը, գիտնականները եկել են այն եզրակացության, որ ոչ միայն հեռուստացույց նայելն է վնասակար, այլեւ հեռուստացույցի` պարզապես միացրած վիճակում լինելը: Երեխան դրանից նյարդային է դառնում, կռվարար եւ ջղային, զայրացկոտ:


 Ամեն առիթով երեխան ոչ միայն լաց է լինում, այլեւ դադարում է լսել ծնողներին: Երեխաների հոգեկանի նկատմամբ հեռուստացույցի վնասակար հատկությունների մասին վաղուց էր հայտնի: Բացի այդ, միացրած հեռուստացույցի առկայությամբ տանը ծնողների շփումն է դժվարանում: Ծնողներն ավելի քիչ են հետեւում երեխաներին, քիչ են շփվում նրանց հետ, որի պատճառով երեխան մտավոր զարգացում չի ունենում, ավելի ուշ է սկսում խոսել եւ ավելի վատ, քան իր հասակակիցները: Ընդ որում, ինչպես հայ ընտանիքներում, ԱՄՆ-ում եւս շատերի բնակարաններում հեռուստացույցը միացրած է լինում ողջ օրվա ընթացքում:

                                                                                                      http://med-practic.com

Комментариев нет:

Отправить комментарий