30 мая 2011 г.

ԳՈՀԱՐ-ի կախարդանքը Երևանի սրտում /վիդեո/

ԳՈՀԱՐ-ը ներկայացավ իր ամենամեծ համերգով Հայաստանում:
ԳՈՀԱՐ-ը Հայաստանի աստղերի հետ համերգը տեղի ունեցավ Երևանի սրտում` Ազատության հրապարակում, 2011 թվականի մայիսի 28-ին:

Այս աստղափայլ իրադարձությունը իր շուրջն էր հավաքել Հայաստանի ամենահայտնի աստղերին, ովքեր ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի հետ ներկայացրին հանդիսատեսի ու երկրպագուների կողմից սիրված ամենագեղեցիկ երգերը:

Համերգի ուղիղ հեռարձակումը ապահովել էր Հանրային հեռուստաընկերությունը, բացի այդ` առաջին անգամ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ համերգը վայելել նաև ինտերնետով:

Հարյուր հազարավոր հանդիսատեսներ հիացան ԳՈՀԱՐ-ով` արտահայտելով իրենց հիացմունքն ու սերը դեպի հիանալի մեղեդիները: Համերգը իր շքեղությամբ և արտադրության բարձր որակով ճանաչվեց Հայաստանում երբևէ տեղի ունեցած ամենամեծ իրադարձությունը:

ՀԱՅԱՍԱ (Կիպրոս) և ԴՈՄԻՆՈ (Հայաստան) ընկերությունները հպարտորեն ներկայացրին իրենց համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված 3D մափինգը և նախագծումը Օպերայի շինության ճակատային հատվածում, որը պատմում էր Հայաստանի անզիջող պատմությունը սկսած Նոյան Տապանից, ազգային խորհրդանիշ Արարատ լեռից, իր հարուստ ԱյբԲենԳիմ-ից և Պապենական Կիլիկիայից:

ԳՈՀԱՐ-ը իր 150 անդամներով և 15 հոգանոց պարախմբով ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի առջև: Հյուրերի ցանկը իրենց ներկայությամբ պատվել էին նաև Հայաստանի բարձրաստիճան քաղաքական գործիչները, այդ թվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ավելորդ է ասել, որ Կիպրոսում ծնված դիրիժոր Սեպուհ Աբգարյանը հայ մշակույթի մեջ փորագրել է ևս մեկ էջ ԳՈՀԱՐ անունով:

Իր ստեղծագործական գավազանի շարժումը բեմ էր բարձրացրել Հայաստանի հայ աստղերին` Հայկո, Արսեն Սաֆարյան, Շուշան Պետրոսյան, Լեյլա Սարիբեկյան, Անդրե, Արամե, Զարուհի Բաբայան, Նունե Եսայան, Ինգա և Անուշ Արշակյաններ, Ռոլանդ Գասպարյան և Թաթա Սիմոնյան:

Երեկոյի գագաթնակետը հանդիսացավ «Պապենական Կիլիկիա» երգը, որի ընթացքում հանդիսատեսին բաժանվեց Պապենական Կիլիկիայի ավելի քան 3000 դրոշներ: Դրոշները ծածանվեցին նաև ԳՈՀԱՐ-ի հիմնը դարձած «Վերականգնիր Կիլիկիա» երգի ընթացքում:

Լիբանանահայ Հարութ Խաչատուրյանն, ով հանդիսանում է ԳՈՀԱՐ-ի մեկենասը, նյութապես և բարոյապես թիկունք է կանգնում ԳՈՀԱՐ-ի բոլոր գործունեություններում, ի հիշատակ իր հոր` Արամ Խաչատուրյանի և ի հարգանք իր մոր` Գոհար Խաչատուրյանի:

ԳՈՀԱՐ-ը հավերժական հետք է թողում հայ մշակութային կյանքում, որը կհարատևի տարիներ շարունակ…



Комментариев нет:

Отправить комментарий