22 мая 2011 г.

Աշխատանքի բացասական հետևանքները

Ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ 2011թ.-ի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների համաձայն` աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով արձանագրվել է 59 արտադրական դժբախտ պատահար: 1000 աշխատողի հաշվով, նրանց թվաքանակը հաշվարկված է ըստ ներկայացված հաշվետվություններում բերված աշխատողների միջին ցուցակային թվաքանակների, տուժածների տեսակարար կշիռը կազմել է 0.7:

Դժբախտ պատահարների հետևանքով 6 տղամարդ դարձել է 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամ. համապատասխանաբար` 2-ական ՀՀ Արարատի, Լոռու և Սյունիքի մարզերում:

Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը, որոնք տրվում են տուժողին կամ տուժողի մահվան դեպքում դրա իրավունքն ունեցող անձանց, կազմել են 286.8 մլն դրամ, որից ժամանակավոր անաշխատունակության նպաստներ` 47.1 մլն դրամ, կորցրած աշխատավարձի փոխհատուցումներ` 46.2 մլն դրամ, միանվագ նպաստներ` 66.9 մլն դրամ, բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնման ծախսեր` 31.4 մլն դրամ:

Աշխատանքի պահպանման միջոցառումների վրա ծախսված գումարը կազմել է 580.7 մլն դրամ, որից հատուկ արտահագուստի ձեռքբերման համար` 82.4 մլն դրամ, անհատական պաշտպանության միջոցառումների համար` 354.9 մլն դրամ:           1in.am

Комментариев нет:

Отправить комментарий