30 мая 2011 г.

Հայաստանի բնակչությունը 3 ամսում ավելացել է 2000-ով

Հայաստանի բնակչությունը 2011 թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 264.5 հազ. մարդ: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

2011 թ. հունվարի 1-ի համեմատ բնակչության թիվն ավելացել է 1900 մարդով:

Հանրապետության բնակչության 34.4 տոկոսը կենտրոնացած է Երեւանում` 1 մլն 122.8 հազ. մարդ: Երեւանին էլ բաժին է ընկնում վերջին 4 ամսում ամենաբարձր աճը` 900 մարդ: Հատկանշական է, որ հանրապետության հարավային 2 մարզերում` Սյունիքում եւ Վայոց Ձորում բնակչության աճ չկա (բնակչության թիվը` համապատասխանաբար 152.9 եւ 56 հազ. մարդ):
Բնակչության թվաքանակով երկրորդ խոշորագույն մարզը Արմավիրն է`286.2 հազ. դրամ: Շիրակի, Կոտայքի եւ Լոռու մարզերի բնակչությունը գտնվում է 282 հազարի սահմանում, իսկ Արարատի մարզում` 280.6 հազ. մարդ:

Գեղարքունիքի մարզի բնակիչների թիվը 242.5 հազ. է, Տավուշում` 134.7 հազ.: news.am

Комментариев нет:

Отправить комментарий