Համբերության համար անհիշելի ժամանակներից առանձգականության օրենքն այլևս…փուչ է: Մարդեղեն համբերությունը մուտանտվել ու ձգվում է` ճռռալեն ձգվում է` ինքն իրենից զարմացած, որ չեղած պահուստում դեռ պաշար ունի: Գուցե սա այն պարագան է, որ, ժամանակակից զազրելի բովանդակությամբ խոսքով` կլոնում է ինքն իրեն ու ինքնածին տամուկ շղթայով երկարո՞ւմ: Ուռչո՞ւմ գուցե, որ մեկե՞ն պայթի: Հետո՞: Խլականջ թագավորությունում երկչոտ ծառս լինեն գուցե մգլահոտ ախոռների երևակայական վարսակն ըմբոշխնող… գրաստները:
Լենա Հովսեփյան
http://lenahovsepyan.com
Լենա Հովսեփյան
http://lenahovsepyan.com
Комментариев нет:
Отправить комментарий