30 мая 2011 г.

Հայաստանում 2011թ. 574 ավտովթարներից մահացել է 60 մարդ

Հայաստանում 2011 թ. հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 574 ճանապարհային պատահար, այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են Հայաստանի ոստիկանության լրատվության վարչությունից: Արձանագրված պատահարների հետեւանքով 60 մարդ զոհվել է, 832-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ արձանագրված տվյալների` ՃՏ պատահարներից 16-ը տեղի է ունեցել ոչ սթափ վիճակում մեքենան վարելու հետեւանքով, որից 2 մարդ զոհվել է, 30-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անցած չորս ամիսներին ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու համար ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 124 եւ 126 հոդվածներին համապատասխան կազմել են 478 արձանագրություն, որից 279-ը վարորդների կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար:                                                        news.am

Комментариев нет:

Отправить комментарий