30 мая 2011 г.

Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների թիվը հասել է 274-ի

Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը:

Մայիսի 30-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 274 դատապարտյալ:

Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - 28
«Էրեբունի» - 70
«Վարդաշեն» - 27
«Դատապարտյալների հիվանդանոց» - 18
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան)
«Արթիկ» - 33
«Վանաձոր» - 8
«Սևան» - 21
«Հրազդան» - 16
«Աբովյան» - 1
«Գորիս» -11
«Կոշ» - 41

Հիշեցնենք, որ Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ` Ազգային Ժողովը համաներման որոշում ընդունեց: Համաներում կստանան 496 բանտարկյալներ: Համաներմամբ ազատ են արձակվել «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը:                           news.am

Комментариев нет:

Отправить комментарий