Երկրաշարժերի եւ ցունամիի հետեւանքով Ճապոնիայում զոհերի թիվը գերազանցում է երկու հազարը: Անհետ կորածների թիվը եւս հաշվվում է հազարներով, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը` վկայակոչելով երկրի գլխավոր ոստիկանական վարչությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ֆուկուսիմա -1» ատոմակայանի վթարի հետեւանքով ճառագայթահարվածների թիվը կարող է հասնել 160-ի:
Մարտի 13-ին հայտնի է դարձել, որ «Ֆուկուսիմա -1» ատոմակայնի միջուկային ռեակտորի եւս մեկ սառեցման համակարգ է շարքից դուրս եկել: Ենթադրվում է, որ ռեակտորի սառեցման համար կօգտագործվի ծովային ջուր: Նշվում է, որ ավելի քան 300 հազ. մարդ տարհանվել է ատոմակայանի մերձակա շրջաններից:
Մարտի 11-ին Միյագի նահանգի ափի մոտ` Տոկիոյից 373 կիլոմետր հյուսիս-արեւելք 8,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Երկրաշարժն առաջացրել է ուժեղ ցունամի, մի շարք շրջաններում ալիքի բարձրությունը գերազանցել է 10 մետրը: ՀՀ արտգործնախարարության տվյալներով` Ճապոնիայում գտնվող Հայաստանի 30 քաղաքացիները չեն տուժել:

Комментариев нет:
Отправить комментарий